Հոդված 35. Զինված ուժերի պահեստազորը բաժանվում է երկու կարգի:
Հոդված 35. Զինված ուժերի պահեստազորը բաժանվում է երկու կարգի:
Առաջին կարգի պահեստազորի թվին են պատկանում այն զինապարտները, որոնք ժամկետային զինվորական ծառայության մեջ են եղել մեկ տարուց ոչ պակաս, իսկ պատերազմի կամ մարտական գործողությունների մասնակիցները` անկախ ծառայության ժամկետից:
Երկրորդ կարգի պահեստազորի թվին են պատկանում այն զինապարտները, որոնք ժամկետային զինվորական ծառայության մեջ են եղել մեկ տարուց պակաս, ինչպես նաև այն զինապարտները, որոնք տարբեր պատճառներով չեն զորակոչվել ժամկետային զինվորական ծառայության կամ այլընտրական զինվորական ծառայության:
Երկրորդ կարգի պահեստազորի զինապարտները մեկ տարուց ոչ պակաս ընդհանուր տևողությամբ վարժական հավաքներ անցնելուց հետո փոխադրվում են առաջին կարգի պահեստազորի շարքը:
Զինվորական հաշվառման մեջ գտնվող կանայք պատկանում են երկրորդ կարգի պահեստազորի թվին: