ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 395-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 30,650,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության կարիքներին արձագանքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
06.06.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 395-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը 2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված 1400 շահառուի
հումանիտար աջակցության ցուցաբերում` առաջնային կարիքները հոգալու համար։
2. Ծրագրի բարեգործական որակման
նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի,
տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը Գերմանական կարմիր խաչի ընկերություն
4. Ծրագիրը կատարողը «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ` 00006023)
5. Ծրագրի իրականացման
վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, բնագավառը` սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 30,650,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը 2023 թվականի սեպտեմբերի 24-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված մոտ 1400 շահառու։
Ծրագրի թիրախ խումբը վերջնական ձևավորվելու է պատկան լիազոր մարմինների և տեղական իշխանությունների աշխատակազմերի հետ համագործակցության արդյունքում։
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների
ծավալը 1) հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 14,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում.
2) բարձերի ձեռքբերում և տրամադրում՝ 1,050,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024
թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում.
3) ծածկոցների ձեռքբերում և տրամադրում՝ 4,900,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում.
4) ծալովի մահճակալների ձեռքբերում և տրամադրում՝ 9,450,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում.
5) արկղերի ձեռքբերում՝ 210,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում.
6) ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 400,000 դրամ, 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում.
7) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 640,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունիսի 23-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում:
10․ Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) հիգիենիկ պարագաների ձեռքբերում և տրամադրում՝ 14,000,000 դրամ արժողությամբ.
2) բարձերի ձեռքբերում և տրամադրում՝ 1,050,000 դրամ արժողությամբ.
3) ծածկոցների ձեռքբերում և տրամադրում՝ 4,900,000 դրամ արժողությամբ.
4) ծալովի մահճակալների ձեռքբերում և տրամադրում՝ 9,450,000 դրամ արժողությամբ.
5) արկղերի ձեռքբերում՝ 210,000 դրամ արժողությամբ.
6) ընկերության տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 400,000 դրամ արժողությամբ.
7) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում բաշխումն իրականացնելու համար՝ 640,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը Կազմակերպչական ծախսեր՝ 400,000 դրամ արժողությամբ, որը ներառում է ընկերության
տեսանելիությունը ապահովելու համար լոգոների տպագրություն՝ 400,000 դրամ։
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների
նկարագրությունը Հայկական կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեն իրականացնելու է գործունեության անմիջական վերահսկումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
06.06.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ