Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 7. Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) պաշտոնավարման անհամատեղելիության պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Հաշվեքննիչ պալատի նախագահի (անդամի) պաշտոնավարման անհամատեղելիության պահանջները

1. Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

2. Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում Հաշվեքննիչ պալատի նախագահը (անդամը) պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։