Հոդված 1
Հոդված 1.
«Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը «քարտուղարը» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի)» բառերով.
2) 6-րդ մասը «անձնագիրը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվող պաշտոնի անձնագրերի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարը Հաշվեքննիչ պալատի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնում է Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվելուց հետո՝ ի գիտություն:»: