Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-10-ից մինչև 2024-06-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ, ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Հոդված 11. Ներքին աուդիտի իրականացումը

գործել է մինչև 2024-06-20Բացել ARLIS-ում

Հոդված 11. Ներքին աուդիտի իրականացումը

1. Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի ստանդարտների համաձայն, այդ թվում` բավարար տեղեկությունների բացահայտման, վերլուծության, գնահատման և փաստաթղթային ամրագրման հիման վրա խնդիրների նկատմամբ կարծիքի ձևավորմամբ:

2. Իրականացված յուրաքանչյուր ներքին աուդիտի համար պատրաստվում է հաշվետվություն, որը բաղկացած է համառոտ նկարագրից, խնդիրներից և շրջանակից, արդյունքներից, եզրահանգումներից, առաջարկություններից և այլ մանրամասներից: Հաշվետվության նախագիծը տրամադրվում է ներքին աուդիտի ենթարկված միավորի ղեկավարին: Վերջինս նախագծի վերաբերյալ տալիս է գրավոր կարծիք, որը հաշվետվության անբաժան մասն է:

3. Աուդիտի հաշվետվությունը հաստատում է աուդիտի ստորաբաժանման ղեկավարը, և այն տրամադրում է կազմակերպության ղեկավարին, ներքին աուդիտի կոմիտեին և ներքին աուդիտի ենթարկված միավորի ղեկավարին:

4. Կազմակերպության ղեկավարը և ներքին աուդիտի կոմիտեն քննարկում են ներքին աուդիտի հաշվետվությունը և ընդունում որոշում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։