ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2068-Ա «10» հունիսի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի Հ.1865-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2024 թվականի մայիսի 22-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.1865-Ա որոշման հավելվածի 3-րդ կետը:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
10.06.2024թ.
հ. 2068-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Արտուշ Դավթյան Ն. Զարյան փողոց, հ.74/1 հողամաս Անշարժ գույքի մասի առուվաճառքի 06.06.2024թ. հ.3929 պայմանագրով, Արտուշ Դավթյանի կողմից ձեռք բերված Ն. Զարյան փողոցի հ.74/1 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Ն. Զարյան փողոց, հ.74/6 01003GPMTTDD
2 Արսեն Կարապետյան Նոր Խարբերդի այգետարածք, 1-ին թաղամաս հողամաս Արսեն Կարապետյանին հատկացված, Նոր Խարբերդի այգետարածքի 1-ին թաղամասում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 26.06.2023թ. հ.Հ-6699 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Ձորի թաղամաս, հ.125/36 01011EHYDSY9
3 Գևորգ Խաչատրյան Վրացական փողոց, հ.6 շենք ավտոտնակ Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 13.05.2024թ. հ.3584 և հ.3585 վկայագրերով, Գևորգ Խաչատրյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Վրացական փողոցի հ.6 շենքի հ.67 բնակարանի ավտոտնակին տրամադրել հասցե՝ Վրացական փողոց, հ.6 շենք, ավտոտնակ հ.15 01003PYRGAWN
4 Անի Հակոբյան
/լիազորված անձ/
Արկադիկ Գրիգորյան
/սեփականատեր/ Ս. Գևորգյան փողոց, հ.76 և Հ. Մելքումովի փողոց, հ.34/2 հողամաս Արկադիկ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Ս. Գևորգյան փողոցի հ.76 և Հ. Մելքումովի փողոցի հ.34/2 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.15112023-01-0367 և հ.15012024-01-0283/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ս. Գևորգյան փողոց, հ.76 0100485HSV93
5 ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ Հանրապետության փողոց, հ.32 նկուղ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ պատկանող, Հանրապետության փողոցի հ.32 շենքում գտնվող 31.02քմ մակերեսով նկուղին տրամադրել հասցե՝ Հանրապետության փողոց, հ.32 շենք, հ.1/1 01006H7W7YNS 0010
6 «ԲԻ ՍՄԱՐԹ» ՍՊԸ Գ. Աղաբաբյան փողոց, հ.27/11 հողամաս «ԲԻ ՍՄԱՐԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Աղաբաբյան փողոցի հ.27/11 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.03052024-01-0287, ընդհ. բաժ.՝ 446.7քմ և 122.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 211.6քմ մակերեսով մաս 4-ին տրամադրել հասցե՝ Գ. Աղաբաբյան փողոց, հ.27/4 01004F49BKWL
7 «ԲԻ ՍՄԱՐԹ» ՍՊԸ Գ. Աղաբաբյան փողոց, հ.27/11 հողամաս «ԲԻ ՍՄԱՐԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Աղաբաբյան փողոցի հ.27/11 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.03052024-01-0287, ընդհ. բաժ.՝ 122.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 235.6քմ մակերեսով մաս 1-ին տրամադրել հասցե՝ Գ. Աղաբաբյան փողոց, հ.27/5 01004BNHPGKE
8 «ԲԻ ՍՄԱՐԹ» ՍՊԸ Գ. Աղաբաբյան փողոց, հ.27/11 հողամաս «ԲԻ ՍՄԱՐԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Աղաբաբյան փողոցի հ.27/11 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.03052024-01-0287, ընդհ. բաժ.՝ 122.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 270.0քմ մակերեսով մաս 2-ին տրամադրել հասցե՝ Գ. Աղաբաբյան փողոց, հ.27/6 01004HRNLSKU
9 Արփիկ Ստեփանյան
/լիազորված անձ/
Արտաշես Ստեփանյան Դ. Հովհաննեսի փողոց, հ.6 շենք, հ.5 բնակարան Արտաշես Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող, Դ. Հովհաննեսի փողոցի հ.6 շենքի հ.5 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.21112023-01-0230, ընդ. 1.5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 41.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դավիթ Հովհաննեսի փողոց, հ.6 շենք, բն.5/1 01003TNFKTQG 0051
10 Արմեն Սարգսյան Գ.Շերամի փողոց, հ.78/14 և Րաֆֆու փողոց, հ.111/4 հողամաս Արմեն Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ.Շերամի փողոցի հ.78/14 և Րաֆֆու փողոցի հ.111/4 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.26072021-01-0280 և 08092021-01-0208/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գուսան Շերամի փողոց, հ.78/14 01007XTRA8RL 0034
11 «ԲԵՍԹ ՓՐՈՓԵՐԹԻՍ» ՍՊԸ Հալաբյան փողոց, հ.75/1 հողամաս «ԲԵՍԹ ՓՐՈՓԵՐԹԻՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Հալաբյան փողոցի հ.75/1 հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.22042022-01-0064/ բաժանման հատակագծով առանձնացվող 72.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կարո Հալաբյան փողոց, հ.75/2 01001SKWAGXN
12 Արման Նադիրյան
/լիազորված անձ/
«ՔՐԱՈՒԴ ԷՖՖՈՐԹ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ Տ. Պետրոսյան փողոց, հ.81/2 և Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.26/13 հողամաս «ՔՐԱՈՒԴ ԷՖՖՈՐԹ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Տ. Պետրոսյան փողոցի հ.81/2 և Դավթաշեն 2-րդ թաղամասի հ.26/13 հասցեներում գտնվող հողամասերին /հիմք՝ վկ. հհ.14022024-01-0037 և 14022024-01-0039, 29.12.2023թ. հ.01/18-Դ-160212-2856 Շինարարության թույլտվություն և ՀՀ կառավարության 28.12.2023թ. հ.2342-Ա որոշում/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Տիգրան Պետրոսյան փողոց, հ.81/2 010044PBFZLQ
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան