Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8․ Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության իրավական կարգավիճակի, դրա ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման կարգի, կառավարման մարմինների, դրանց ձևավորման և լիազորությունների, գույքի օգտագործման ու ֆինանսատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների հետ փոխհարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով։ Սույն օրենքի դրույթները տարածվում են մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի վրա, եթե այլ բան սահմանված չէ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով:»։