Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․

«3․ Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության իրավական կարգավիճակի, դրա ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման կարգի, կառավարման մարմինների, դրանց ձևավորման և լիազորությունների, գույքի օգտագործման ու ֆինանսատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների հետ փոխհարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով։ Սույն օրենքի դրույթները տարածվում են մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի վրա, եթե այլ բան սահմանված չէ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով:»։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։