ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2023 թվականի N 166-Ն
ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԱՅԴՊԻՍԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 14.06.24 N 861-Ն)
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 18.1-ին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը՝ համաձայն հավելվածի:
1.1. Սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը` սույն որոշման հավելվածում սահմանված հավելավճարների չափերի 60 տոկոսի չափով:
(1.1-ին կետը լրաց. 14.06.24 N 861-Ն)
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշմամբ սահմանված հավելավճարները` ըստ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման արդյունքների, սահմանվում են յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում.
2) մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման արդյունքներով հավելավճարը վճարվում է ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ից.
3) հավելավճարների վճարումն իրականացվում է պայմանագրային զինծառայողների դրամական ապահովության վճարման հետ միաժամանակ.
4) օրենքով սահմանված կամավոր կամ պարտադիր ատեստավորման հիման վրա սույն որոշմամբ նախատեսված համապատասխան չափով հավելավճար ստացող և օրենքով սահմանված դեպքերում իրականացված նոր ատեստավորման արդյունքներով զինծառայողի նկատմամբ «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն կայացվելու պարագայում զինծառայողին շարունակվում է հաշվարկվել հավելավճար՝ իրականացված նոր ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականի համար սույն որոշմամբ նախատեսված չափով:
(2-րդ կետը փոփ., լրաց. 11.05.23 N 711-Ն, լրաց. 14.06.24 N 861-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
09.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
փետրվարի 9-ի N 166-Ն որոշման
ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
NN
ը/կ Զինվորական պաշտոնների խմբերը` ըստ խմբային համարակալման և զինծառայողների կազմերի Հավելավճարների չափերը՝
ըստ ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականների (դրամ)
գերազանց լավ բավարար
1. Բարձրագույն սպայական 470,000 420,000 230,000
2. 470,000 420,000 230,000
3. 1 470,000 420,000 230,000
4. 2 470,000 420,000 230,000
5. 3 470,000 420,000 230,000
6. 4 470,000 420,000 230,000
7. 5 470,000 420,000 230,000
8. 39 Ավագ սպայական 470,000 420,000 230,000
9. 38 470,000 420,000 230,000
10. 37 470,000 420,000 230,000
11. 36 470,000 420,000 230,000
12. 35 470,000 420,000 230,000
13. 34 470,000 420,000 230,000
14. 33 470,000 420,000 230,000
15. 32 470,000 420,000 230,000
16. 31 470,000 420,000 230,000
17. 30 470,000 420,000 230,000
18. 29 470,000 420,000 230,000
19. 28 470,000 420,000 230,000
20. 27 470,000 420,000 230,000
21. 26 470,000 420,000 230,000
22. 25 470,000 420,000 230,000
23. 24 470,000 420,000 230,000
24. 23 470,000 420,000 230,000
25. 22 470,000 420,000 230,000
26. 21 470,000 420,000 230,000
27. 20 470,000 420,000 230,000
28. 19 Կրտսեր սպայական 470,000 420,000 230,000
29. 18 470,000 420,000 230,000
30. 17 470,000 420,000 230,000
31. 16 470,000 420,000 230,000
32. 15 470,000 420,000 230,000
33. 14 470,000 420,000 230,000
34. 13 470,000 420,000 230,000
35. 12 470,000 420,000 230,000
36. 11 470,000 420,000 230,000
37. 10 470,000 420,000 230,000
37.1. 9/7 Ավագ ենթասպայական 395,000 345,000 205,000
37.2. 9/6 395,000 345,000 205,000
38. 9 / 5 395,000 345,000 205,000
39. 9 / 4 395,000 345,000 205,000
40. 9 / 3 395,000 345,000 205,000
41. 9 / 2 395,000 345,000 205,000
42. 9 / 1 395,000 345,000 205,000
43. 8 / 6 395,000 345,000 205,000
44. 8 / 5 395,000 345,000 205,000
45. 8 / 4 395,000 345,000 205,000
46. 8 / 3 395,000 345,000 205,000
47. 8 / 2 395,000 345,000 205,000
48. 8 / 1 395,000 345,000 205,000
49. 7 / 3 Կրտսեր ենթասպայական 395,000 345,000 205,000
50. 7 / 2 395,000 345,000 205,000
51. 7 / 1 395,000 345,000 205,000
52. 6 / 5 395,000 345,000 205,000
53. 6 / 4 395,000 345,000 205,000
54. 6 / 3 395,000 345,000 205,000
55. 6 / 2 395,000 345,000 205,000
56. 6 / 1 395,000 345,000 205,000
57. 5 / 5 395,000 345,000 205,000
58. 5 / 4 395,000 345,000 205,000
59. 5 / 3 395,000 345,000 205,000
60. 5 / 2 395,000 345,000 205,000
61. 5 / 1 395,000 345,000 205,000
62. 4 / 4 Շարքային 395,000 345,000 205,000
63. 4 / 3 395,000 345,000 205,000
64. 4 / 2 395,000 345,000 205,000
65. 4 / 1 395,000 345,000 205,000
66. 3 / 6 395,000 345,000 205,000
67. 3 / 5 395,000 345,000 205,000
68. 3 / 4 395,000 345,000 205,000
69. 3 / 3 395,000 345,000 205,000
70. 3 / 2 395,000 345,000 205,000
71. 3 / 1 395,000 345,000 205,000
(հավելվածը խմբ. 11.05.23 N 711-Ն, լրաց. 14.06.24 N 861-Ն)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
09.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական: