Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 24. Բարձրագույն մասնագիտական կրթությունը

գործել է մինչև 2024-11-12Բացել ARLIS-ում

Հոդված 24. Բարձրագույն մասնագիտական կրթությունը

1. Բարձրագույն մասնագիտական կրթության նպատակը բարձր մասնագիտական որակավորման կադրերի պատրաստումն ու վերաորակավորումն է, միջնակարգ ընդհանուր և միջին մասնագիտական կրթության հիմքի վրա անձի` կրթության զարգացման պահանջմունքների բավարարումը:

2. Հայաստանի Հանրապետությունում գործում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետևյալ տարատեսակները` համալսարան, ինստիտուտ, ակադեմիա, կոնսերվատորիա:

3. Բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակը որոշվում է նրա կրթական ծրագրերով, կազմակերպական-իրավական ձևով, պետական հավատարմագրման առկայությամբ:

4. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման հետևյալ աստիճանները.

1) բակալավր.

2) դիպլոմավորված մասնագետ.

3) մագիստրոս:

5. Դիպլոմավորված մասնագետ պատրաստող բուհերի մասնագիտությունների ցանկը կրթության կառավարման պետական լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Բարձրագույն ուսումնական հաստատությունը, իր բնույթին համապատասխան և օրենքով սահմանված կարգով, կրթության պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցրած մասնագիտությունների գծով կարող է իրականացնել նաև հանրակրթական, մասնագիտական կրթական ծրագրեր:

(24-րդ հոդվածը խմբ. 28.10.10 ՀՕ-153-Ն, լրաց. 19.05.14 ՀՕ-17-Ն, փոփ. 22.05.24 ՀՕ-251-Ն)

(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։