Հոդված 48. Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան
Հոդված 48. Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան
1. Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան, որն անհրաժեշտ է կրթական, հետազոտական, գիտաարտադրական գործունեության և կրթության բնագավառի այլ խնդիրների լուծման համար, ստեղծվում և զարգացվում է բյուջետային, ինչպես նաև սեփական միջոցների հաշվին` կրթության զարգացման պետական ծրագրի և ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի հիման վրա:
2. Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան, կախված այդ հաստատությունների տիպերից և ձևերից, ներառում է սովորողների համար անհրաժեշտ տարածքներ, կառույցներ, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսուցման համար անհատական տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, համակարգչային դասարաններ։
3. Պետությունը հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում սովորող երեխաներին ապահովում է դասագրքերով և ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով։
4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության նյութատեխնիկական և գիտամեթոդական միջոցներով ապահովումը ֆինանսավորվում է պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
(48-րդ հոդվածը խմբ. 01.12.14 ՀՕ-201-Ն, 26.10.22 ՀՕ-391-Ն)
(30.07.21 ՀՕ-319-Ն օրենքն ունի անցումային դրույթ)