Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-10-29-ից մինչև 1998-10-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-10-16Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի

կողմից «25» հոկտեմբերի 1994 թ. Հ.Ն-1113-1

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Օրենքի 13 հոդվածում «18» և «12» թվերը փոխարինել համապատասխանաբար «24» և «18» թվերով:

2. Օրենքի 16 հոդվածի առաջին մասում «մայիս-հունիս և նոյեմբեր-դեկտեմբեր» բառերը փոխարինել «ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր» բառերով:

3. Օրենքի 21 հոդվածի առաջին մասի երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովի նախագահին հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ: Հանձնաժողովի անդամներն են` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի և առողջապահության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր սպայակույտի ներկայացուցիչները»:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

27 հոկտեմբերի 1994 թ.

ՀՕ-119

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։