Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1831-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2024 թվականի N 913-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1831-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՏՈՍՊ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1831-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) հավելվածի աղյուսակը 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22-րդ կետով.

« 22. 4810190001 Թուղթ և ստվարաթուղթ՝ մեկ կամ զույգ կողմերից ճենակավով (չինական կավ) կամ այլ անօրգանական նյութերով պատված, կապակցող նյութերի օգտագործմամբ կամ առանց կապակցող նյութերի և առանց որևէ այլ պատվածքի, ներկած կամ չներկած, զարդարված կամ չզարդարված մակերեսով, տպված կամ չտպված գլանափաթեթներով կամ ցանկացած չափի ուղղանկյուն թերթերով (ներառյալ

քառակուսիները)․

-գրելու, տպագրության

կամ գրի հետ կապված այլ նպատակներով օգտագործվող թուղթ և ստվարաթուղթ մեխանիկական կամ քիմիկամեխանիկական եղանակով ստացված

մանրաթելեր 1մ.2 – ի համար 150գ-ից ոչ ավելի զանգվածով թուղթ և ստվարաթուղթ, որն օգտագործվում է որպես հիմք՝ ֆոտոզգայուն, ջերմազգայուն և էլեկտրազգայուն թղթի կամ ստվարաթղթի համար կգ 7 000 Թուրքիա, Չինաստան Թուրքիա, Չինաստան 8 400 000

».

2) հավելվածի աղյուսակի «Ընդամենը» պարբերության մեջ «2 655 950 000» թիվը փոխարինել «2 664 350 000» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

20.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։