Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2024 թվականի N 930-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը և պետական բյուջեի միջոցների հաշվին պահեստային նմուշը այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա ուղարկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 218-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածի N 4 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«N 4 աղյուսակ

Դասակարգումն ըստ զանգվածի (քանակ, ծավալ)

Ռիսկը Զանգվածը (կգ կամ լիտր) Միավորը

Բարձր 600-ից ավելի 4

Միջին 300-ից ավելի՝ 600-ը ներառյալ 2

Ցածր մինչև 300-ը ներառյալ 1

»:

2. Որոշման N 2 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Լիազոր մարմինը պահեստային նմուշը փորձարկման է ուղարկում արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ երկրների լիազոր մարմինների հաղորդումների, ԵԱՏՄ-ի միջոցով ստացված տվյալների, սննդամթերքի անվտանգության բնագավառի լիազոր մարմնի կողմից պետական վերահսկողության արդյունքներով սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում, եթե արտադրանքի՝ սույն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակով սահմանված ռիսկի միավորը 15-ից ավել է։»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

20.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։