Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2024 թվականի N 915-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 36-րդ հոդվածը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) ենթակայության՝

1) «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն 1, գտնվելու վայրն է՝ ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ. Անաստաս Միկոյան 109/8) սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով (համաձայն N 1 hավելվածի).

2) «Երևանի ջրամատակարարման ուղեմաս» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն 2, գտնվելու վայրն է՝ ք. Երևան, Արցախի 40) սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով (համաձայն N 2 hավելվածի)՝

վճարել ընկերություն 1-ի և ընկերություն 2-ի կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան թվով հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ընկերություն 1-ի և ընկերություն 2-ի կողմից ձեռք բերված հասարակ (սովորական) բաժնետոմսերի մարման միջոցով, սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել այդ ընկերությունների կանոնադրական կապիտալները։

3. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել՝

1) «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն 3, գտնվելու վայրն է` ք. Երևան, Հրազդանի կիրճ, թիվ 4) սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը (համաձայն N 3 հավելվածի).

2) «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն 4, գտնվելու վայրն է` ք. Երևան, Նորք-Մարաշ 9-րդ փող., թիվ 123) սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը (համաձայն N 4 հավելվածի)։

4. Սույն որոշման հավելվածներով նշված գույքն ամրացնել կոմիտեին։

5. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) մեկամսյա ժամկետում սույն որոշման 3-րդ կետում նշված ընկերություն 3-ի և ընկերություն 4-ի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագրեր՝ պայմանագրերի կնքման, գույքի գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով կոմիտեի միջոցների հաշվին.

2) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.

3) 6-ամսյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերություն 1-ի և ընկերություն 2-ի կանոնադրական կապիտալների նվազեցման հետ կապված կանոնադրությունների փոփոխությունների և պետական գրանցման աշխատանքների իրականացումը.

4) 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկ՝ կոմիտեին հանձնված գույքի հետագա տնօրինման վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

20.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 20-ի N 915-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Անշարժ գույքի գտնվելու վայրը Շենք- շինության մակերեսի չափը

(քառ. մ) Հողամասի մակերեսի չափը

(հա) Անշարժ գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը

(դրամ) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման

վկայականը

1. Սյունիքի մարզ,

ք. Կապան

Լեռնագործների 1/22 1052.1 - 154199235 2736140

2. Սյունիքի մարզ,

ք. Կապան

Լեռնագործների 1/1 54.6 0.00649 1789695.50 2760393

3. Սյունիքի մարզ,

ք. Կապան

Լեռնագործների 1/2 88.5 0,00704 5067476 2760394

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

20.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 20-ի N 915-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Անշարժ գույքի գտնվելու վայրը Շենք- շինության մակերեսը (քառ. մ) Հողամասի մակերեսի չափը (հա) Անշարժ գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը ՀՀ հողային

օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափա

կումների ցանկում ընդգրկվածության

վերաբերյալ

1. ք. Երևան, Արցախի 40 2286.63 0.4727

(սեփականություն), 0.0728

(ընդհանուր համատեղ

սեփականություն) 215947148.28 04042019-01-0234 Ընդգրկված չէ

2. Լոռու մարզ, ք. Վանաձոր,

Մոսկովյան 7-1/1 283.0 0.3285 43602080 0111195 Ընդգրկված չէ

3. Լոռու մարզ, ք. Վանաձոր,

Մոսկովյան փող. 15-2 11.02 0.00262 821830.56 23012017-06-0020 Ընդգրկված չէ

4. Լոռու մարզ, ք. Ալավերդի,

Երևանյան խճուղի 71/3 511․4 0.26 12193976 04102016-06-0036 Ընդգրկված չէ

5. Շիրակի մարզ, Ջաջուռավան

1-ին փող., թիվ 12/1 30.52 0.0275 467866 01072016-08-0019 Ընդգրկված չէ

6. Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն թաղ., Ե/գ բանավան, 1-ին շենքին հարող տարածք,

թիվ 32 22.0 0.006 807668 11082015-07-0047 Ընդգրկված չէ

7. Լոռու մարզ, համայնք Օձուն, 5 փող., 1/4 Կապտաժ 0.66 0.00105 16591.4 02032016-06-0036 Ընդգրկված է

8. Լոռու մարզ, համայնք Օձուն, 5 փող., 1/5 թիվ 2 կապտաժ 0.66 0.00105 11186 02032016-06-0031 Ընդգրկված է

9. Լոռու մարզ,

ք. Ալավերդի, Սանահին կայարան թաղամաս 163/1 36.3 0.0338 604199 13092021-06-0032 Ընդգրկված է

10. Կոտայքի մարզ, համայնք

Գետամեջ 2-րդ փող., 6-րդ փակուղի, թիվ 9 27.0 0.00318 2137221.86 21012016-07-0043 Ընդգրկված չէ

11. Արմավիրի մարզ, համայնք

Արմավիր, ք. Երևանյան փող. 17/8 43.8 0.039 8901116 21012016-04-0022 Ընդգրկված է

12. Արմավիրի մարզ, համայնք

Զարթոնք 2-րդ փող., թիվ 1/2 6.0 0.045 356000 15062015-04-0039 Ընդգրկված է

13. Գեղարքունիքի մարզ, ք. Սևան

ափամերձ տարածք 28.26 0.084 705825 0326945 Ընդգրկված է

14. Գեղարքունիքի մարզ, համայնք

Փամբակ, 10-րդ փող., 1/1 75.5 0.4000 2051632 21072016-05-0038 Ընդգրկված չէ

15. Շիրակի մարզ, համայնք Անի- Պեմզա, 1-ին փող., 1-ին նրբ.,

թիվ 46 1729․47 0.7725 20987432.50 13072016-08-0026 Ընդգրկված է

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

20.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 20-ի N 915-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Անշարժ գույքի գտնվելու վայրը Շենք-շինության մակերեսի չափը (քառ. մ) Հողամասի մակերեսի չափը

(հա) Անշարժ գույքի շուկայականին մոտարկված կադաստրային

արժեքը (դրամ) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական

գրանցման վկայականը

1. ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 2/1 - 0.102737 60 520 620.17 28062023-01-0282

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

20.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 20-ի N 915-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Անշարժ գույքի գտնվելու վայրը Շենք-շինության մակերեսի չափը(քառ. մ) Հողամասի մակերեսի չափը (հա) Անշարժ գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը

(դրամ) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման

վկայականը

1. ք. Երևան, Նորք-Մարաշ 9-րդ փող., թիվ 123/1 181,8 0.03995 29 231 643.40 2479711

2. ք. Երևան, Նորք-Մարաշ 9-րդ

փող., թիվ 123/2 271,5 0.10025 52 513 847.80 2479712

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

20.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։