Հոդված 12. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության կազմակերպումը
Հոդված 12. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության կազմակերպումը
1. Արհեստագործական կրթությունը և ուսուցումը իրականացվում է արհեստագործական ուսումնարաններում, քոլեջներում, այլ մասնագիտական ուսումնական հաստատություններում, կազմակերպությունների ուսումնական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում, համապատասխան լիցենզիա ունեցող և անհատական մասնագիտական ուսուցում իրականացնող վարպետների մոտ։
2. Միջին մասնագիտական կրթությունը և ուսուցումն իրականացվում է քոլեջներում, համապատասխան մասնագիտությունների գծով կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններում (դրանց առանձնացված ստորաբաժանումներում)` լիցենզիայի առկայությամբ:
3. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը կազմակերպվում է պետական կրթական չափորոշիչների, գործատուների առաջարկությունների հիման վրա համապատասխան ուսումնական հաստատության մշակած ու հաստատած ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի միջոցով։
4. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներով և կրթական ծրագրերով նախատեսված և հիմնարկներում ու կազմակերպություններում իրականացվող պրակտիկաները (ուսումնական, արտադրական, ուսումնաարտադրական, տեխնոլոգիական, նախադիպլոմային, այլն) իրագործվում են այդ հիմնարկների և կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն:
5. Պետական հավատարմագրում չունեցող կրթական ծրագրերով կամ ինքնակրթությամբ կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: