Հոդված 13. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերը
Հոդված 13. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերը
1. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձին տրվում է արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ՝ տվյալ մասնագիտական ուսումնական հաստատության կամ մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կողմից:
2. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ավարտական փաստաթղթերն են`
1) արհեստագործական կրթության դիպլոմը և դրա ներդիրը.
2) միջին մասնագիտական կրթության դիպլոմը և դրա ներդիրը.
3) մասնագիտական ուսուցման, ներառյալ` վարպետային ուսուցման որակավորման վկայականը:
3. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթության հիմնական կամ լրացուցիչ կրթական ծրագիրը չավարտած անձին տրվում է ակադեմիական տեղեկանք` ուսումնասիրած առարկաների, դասընթացների, դրանց ժամաքանակի և արդյունքների նշումով: