Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-03-26-ից մինչև 2011-06-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 15. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում կառավարության իրավասությունները

գործել է մինչև 2011-06-04Բացել ARLIS-ում

Հոդված 15. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում կառավարության իրավասությունները

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում կառավարությունը`

1) հավանություն է տալիս արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությանը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները.

3) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը.

4) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.

5) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ընդհանրական բնութագրերը և ցանկերը` ըստ կրթական ծրագրերի, ուսուցման հիմքի, ձևի և տևողության, ինչպես նաև այն մասնագիտությունների ցանկը, որով արգելվում է հեռակա, հեռավար, դրսեկության կարգով ուսուցումը.

6) հաստատում է ըստ մասնագիտական կրթության մասնագիտությունների տրվող որակավորումների ցանկերը.

7) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների պետական հավատարմագրման կարգը, չափանիշները և տևողությունը.

8) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող կազմակերպությունների, դրանցում ուսուցանվող կրթական ծրագրերի լիցենզավորման կարգը.

9) հաստատում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից շրջանավարտների բարձրագույն ուսումնական հաստատություններում և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների (ներառյալ` ուսումնառությունը չավարտած անձանց) միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու կարգը.

10) հաստատում է ֆինանսական միջոցների տրամադրման կարգը, ներառյալ` ուսման վարձը փոխհատուցելու, կրթաթոշակ սահմանելու, ուսանողական նպաստ և ուսումնական վարկ հատկացնելու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերը.

11) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության իրականացման առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն), դրսեկության (էքստեռնատի) և անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) ձևերով ուսուցման, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայր գործուղման համար մասնագիտությունների ցանկերը և կարգերը.

12) ապահովում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության զարգացումը.

13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորություններ։

(15-րդ հոդվածը լրաց. 04.02.10 ՀՕ-22-Ն, 08.02.11 ՀՕ-52-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։