Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-06-21-ից մինչև 2020-05-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 18. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության լիազորությունները և կառավարումը

գործել է մինչև 2020-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 18. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության լիազորությունները և կառավարումը

1. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին, սույն օրենքին, այլ իրավական ակտերին և իր կանոնադրությանը համապատասխան՝

1) ըստ կրթական ծրագրերի և ուսուցման ձևերի իրականացնում է ուսանողների և ունկնդիրների ընդունելությունը, ապահովում է նրանց ուսումնական գործընթացի, ընթացիկ և պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպումն ու անցկացումը` պետական կրթական չափորոշիչների պահանջներով.

2) ապահովում է դասախոսների, արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.

3) իրականացնում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության զարգացմանը նպաստող ծրագրեր.

4) աջակցում է ուսանողական ինքնակառավարմանը, ուսանողների մասնակցությանը ուսումնական հաստատության կողմից իրականացվող ծրագրերում.

5) իրականացնում է մեծահասակների կրթության և ուսուցման ծրագրեր:

2. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազոր պետական մարմինը, հաստատության գործադիր մարմինը (տնօրեն) և ուսումնական հաստատության խորհուրդը (այսուհետ` խորհուրդ):

3. Խորհուրդը տվյալ ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինն է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով: Խորհուրդը ձևավորվում է մանկավարժական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից:

Խորհրդի ձևավորման կարգը սահմանում է լիազոր մարմինը: Խորհրդի թվաքանակը սահմանվում է տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ, սակայն ոչ ավելի, քան 20 հոգի:

Խորհրդի լիազորությունների մեջ մտնում են հաստատության բյուջեի, ռազմավարական ծրագրերի, ուսման վարձի հաստատումը, տնօրենի ընտրությունը, ինչպես նաև ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Հիմնադրի որոշմամբ կամ տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ ձևավորվում են գիտական խորհուրդներ և կարող են ձևավորվել խորհրդակցական և վերահսկողություն իրականացնող մարմիններ:

Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության գործադիր մարմնի` տնօրենի նշանակման (ընտրության) և ազատման, ինչպես նաև նրա գործունեության կարգը սահմանվում է տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

4. Պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կնքում է լիազորված մարմնի ղեկավարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։