Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-04-16-ից մինչև 2010-07-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 7. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները և կրթական ծրագրերը

գործել է մինչև 2010-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 7. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները և կրթական ծրագրերը

1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ, որոնք ապահովում են՝

1) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակը և նրա գնահատման հիմքերը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում մասնագիտական կրթական քաղաքականության միասնականությունը.

3) օտարերկրյա պետությունների հետ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակավորումների և ավարտական փաստաթղթերի փոխադարձ ճանաչման հիմքերի համեմատելիությունն ու համարժեքությունը։

2. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները ներառում են`

1) ընդհանուր պահանջներ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի նկատմամբ.

2) պահանջներ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայմանների, ներառյալ` տեսական ուսուցման, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձևերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի վերաբերյալ.

3) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման ժամկետները, կրեդիտային համակարգի առկայության դեպքում` կրեդիտների քանակը.

4) սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը:

3. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման ու հաստատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն):

4. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է հետևյալ կրթական ծրագրերով.

1) արհեստագործական հիմնական կրթական ծրագրով` արհեստավորի.

2) միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրով` մասնագետի.

3) արհեստագործական և միջին մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերով` վերապատրաստման, մասնագետների որակավորման բարձրացման և վերաորակավորման:

5. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կարող են իրականացնել նաև փորձնական մասնագիտական կրթական ծրագրեր` լիազորված մարմնի սահմանած կարգով:

6. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները համապատասխան գործատուների առաջարկությունների հիման վրա մշակում և հաստատում են պետական կրթական չափորոշիչներին համապատասխանեցված ուսուցանվող մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը, որոնք երաշխավորում են կրթական տարբեր փուլերում ուսանողների ուսումնառության գործընթացը (մուտքը կրթական ծրագիր և ելքը ծրագրից)` ապահովելով կրեդիտների կուտակումը, փոխանցումը և որակավորման աստիճանների շնորհումը:

7. Կրեդիտների կուտակման և փոխանցման միջոցով ապահովվում է ուսանողների շարժունությունը միջին մասնագիտական կրթական համակարգի ներսում, միջին մասնագիտական համակարգից` բարձրագույն մասնագիտական կրթության համակարգ և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգից` միջին մասնագիտական կրթական համակարգ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։