Հոդված 23. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի սեփականության հարաբերությունները
Հոդված 23. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի սեփականության հարաբերությունները
1. Արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված գործունեության ապահովման նպատակով հիմնադիրը (հիմնադիրները) ուսումնական հաստատությանը սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով տրամադրում է շենքեր, շինություններ, տրանսպորտ, հողամասեր, սարքավորումներ, ինչպես նաև սպառողական, սոցիալական, մշակութային և այլ նշանակության անհրաժեշտ գույք:
Պետական արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին հիմնադիրը (հիմնադիրները) գույքը տրամադրում է անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:
2. Արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը սեփականության իրավունք ունի ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությանը նվիրատվության, հանգանականության կամ կտակի ձևով փոխանցված դրամական միջոցների, գույքի և սեփականության այլ օբյեկտների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաև սեփական գործունեությունից ստացված եկամուտների և այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ: