Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-134-Ն օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-134-Ն օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 150.17-րդ հոդվածով.

«Հոդված 150.17. Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած խաղային ինտերակտիվ հարթակում կազմակերպվող խաղերի կայքերի՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով արգելափակման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

Օրենքով սահմանված կարգով օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած խաղային ինտերակտիվ հարթակում կազմակերպվող խաղերի կայքերի արգելափակման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացում՝ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականով:

Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր խախտման համար հինգ հարյուր հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամի չափով:

Սույն հոդվածի 2-րդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը կամ նախկինում կատարած խախտումը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր խախտման համար երեք միլիոն դրամի չափով:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։