ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2346-Ա «25» հունիսի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
25.06.2024թ.
հ. 2346-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Էդգար Բայանդուրյան Մյասնիկյան պողոտա հողամաս Անշարժ գույքի առուվաճառքի 10.04.2024թ. հ.6773 պայմանագրով, Էդգար Բայանդուրյանի կողմից ձեռք բերված՝ Մյասնիկյան պողոտայում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Ալ. Մյասնիկյան պողոտա, հ.67/1 01002SSEECP4
2 Արթուր Աբրահամյան Հաղթանակ փողոց, հ.42-2 և 42-2ա հողամաս Արթուր Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ փողոցի հ.42-2 և 42-2ա հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.02092022-01-0277 և Երևանի քաղաքապետի 05.06.2023թ. հ.1385-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/488 01007RGXJDWZ
3 Ազատ Խաչատրյան
/լիազորված անձ/
Մովսես Խաչատրյան Նոր Խարբերդ, այգետարածք հ.80-20 հողամաս Մովսես Խաչատրյանին հատկացված, Նոր Խարբերդ այգետարածքի հ.80-20 հասցեում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 29.05.2024թ. հ.Հ-6292 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդ այգեգործական տարածք, 4-րդ փողոց, հ.38 01011A4SSTJF
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան