ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
25 հունիսի 2024 թ. N 175-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N93-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2024 թվականի մայիսի 30-ի հ․14/7/86229-24 գրությունը գրությամբ տրված համաձայնությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1․ Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված անձանց` սույն որոշման հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ։
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2024 թ. հունիսի 25
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2024 թվականի հունիսի 25-ի
N 175-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հ/Հ Դիմող Ծառայողական
ավտոկայանատեղի
տարածքի հասցե Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ
(տարածքի չափեր) և կայանման ձև Կազմա-կերպչի կողմից վճարված
տեղական վճար Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ
1 2 3 4 5 6
1 «Կամ դեվելոփմենթս» ՍՊԸ Լեո փողոցի՝ հ.54 հասցեի շենքին հարակից ճանպարհահատված 3 (25.0 գծմ),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝
մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ,
շուրջօրյա
2 «Ալ Պառկո Հյուրանոց» ՍՊԸ Իտալիայի հ.1 հասցեին հարակից ճանապարհահատված 3 (25.0 գծմ),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ, շուրջօրյա
3 «ՏՄ բիզնես կենտրոն» ՍՊԸ Հյուսիսային պողոտա 11/1 հասցեի դիմաց (Աբովյան փողոցի կողմից) 3 (25.0 գծմ),
մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝
մեկ շարքով տարեկան սահմանափակմամբ,
շուրջօրյա