ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2023 թվականի թիվ 117 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 192 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքում և ձևաչափում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 27.09.23 թիվ 146, ԵՏՀԿ 26.03.24 թիվ 26)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ Վ. Նազարենկո
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2023 թվականի օգոստոսի 15-ի
թիվ 117 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծման համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքում և ձևաչափում կատարվող
1. 4-րդ կետի երկրորդ-չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)»՝ հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեով՝ https://www.w3.org/TR/xml/.
«Namespaces in XML 1.0 (Third Edition)»՝ հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեով՝ https://www.w3.org/TR/REC-xml-names/.
«XML Schema Part 1: Structures Second Edition» և «XML Schema Part 2: Datatypes Second Edition»՝ հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեներով՝ https://www.w3.org /TR/xmlschema-1/ և https://www.w3.org/TR/xmlschema-2/.»։
2. 1-ին աղյուսակում՝
ա) 3-րդ սյունակի 3-րդ դիրքում «1.1.0» թվանշանները փոխարինել «2.0.0» թվանշաններով.
բ) 3-րդ սյունակում 4-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«urn:EEC:R:040:AirPreliminaryInformation:v2.0.0».
գ) 3-րդ սյունակում 6-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«EEC_R_040_AirPreliminaryInformation_v2.0.0.xsd»։
3. 3-րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 3
Օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին նախնական տեղեկատվության կառուցվածքի վավերապայմանների կազմը
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: