Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՆԵՐԼՅԱՐԴԱՅԻՆ ԼԵՂՈՒՂԻՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«26» հունիս 2024 թ. N 201-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՆԵՐԼՅԱՐԴԱՅԻՆ ԼԵՂՈՒՂԻՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

Հրամայում եմ

1. Հաստատել ներլյարդային լեղուղիների չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

26.06.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«26» հունիս 2024 թվականի

N 201-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ՆԵՐԼՅԱՐԴԱՅԻՆ ԼԵՂՈՒՂԻՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ Կոդը Անվանում

1) C22.1 Ներլյարդային լեղածորանների կարցինոմա:

Խոլանգիոկարցինոմա

2) C22.2 Հեպատոբլաստոմա

3) C22.3 Լյարդի անոթային սարկոմա (անգիոսարկոմա):

Կուպֆերյան բջիջների սարկոմա

4) C22.4 Լյարդի այլ սարկոմաներ

5) C22.7 Լյարդի այլ ճշտված կարցինոմա

6) C22.9 Լյարդի` չճշտված չարորակ նորագոյացություններ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

Ձև 1

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ, երեխա, դեռահաս

2) Սեռ (արական, իգական) Արական, իգական

3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ

4) Հիվանդության փուլը (նկարագրել) Т-առաջնային ուռուցք

TX` Առաջնային ուռուցքի մասին չկա տեղեկություն

T0` Առաջնային ուռուցքի մասին ապացույցներ չկան

Tis` Կարցինոմա տեղում

T1` Ուռուցքի չափը < կամ >5.0 սմ

T1a` < 5․0 սմ առանց անոթային ինվազիայի

T1b` > 5․0 սմ առանց անոթային ինվազիայի

T2` Մեկ կամ մեկից ավել հանգույց` անոթային ինվազիայով

T3` Ուռուցքը տարածվում է վիսցերալ որովայնամզի վրա

T4` Ուռուցքը ներաճում է արտալյարդային օրգաններ

N-ռեգիոնար ավշային հանգույցներ

NX` Ռեգիոնար ավշային հանգույցները ընդգրկվածությունը հաստատված չէ

N0` Չկա ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ

N1` Մետաստազներ ավշաային հանգույցներում

M —հեռադիր մետաստազներ

MX` Մետաստազի մասին չկա տեղեկություն

M0` Մետաստազ չկա

M1` Առկա է հեռավոր մետաստազ

Փուլեր Չափորոշիչ T ՉափորոշիչN Չափորոշիչ M

0 Tis N0 M0

IA T1a N0 M0

IB T1b N0 M0

II T2 N0 M0

IIIA T3 N0 M0

IIIB T4

Ցանկացած T N0

N1 M0

M0

IV Ցանկացած T Ցանկացած N M1

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Անհետաձգելի, շտապ, պլանային

7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Որովայնային /լապարոսկոպիկ/ ընդհանուր վիրաբույժ, բժիշկ-էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, հոգեբույժ, նուտրիցիոլոգ, աղեստամոքսաբան, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատության ուռուցքաբան, անոթային վիրաբույժ, ինֆեկցիոնիստ (վարակաբան)

8) Գանգատներ ա. առանց գանգատների,

բ. գանգատների առկայությամբ` դեղնուկ, ցավեր որովայնի շրջանում, գոտևորող ցավեր էպիգաստրալ շրջանում, աղիների անկանոն աշխատանք, փորկապություն, ախորժակի բացակայություն, սրտխառնոցներ, որովայնի չափերի մեծացում, փքվածություն, մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա:

9) Անամնեզ Մաշկի դեղնություն, մեզի մգացում, ախոլիկ կղանք, ցավեր, թուլություն

10) Զննման արդյունք/Ցուցում Ծավալային գոյացության հայտնաբերում, որովայնի վիճակի գնահատում (փքված, լարված, հանգիստ և այլն), լաբորատոր կլինիկական և ճառագայթային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում

11) Հոսպիտալացման Ցուցում Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և/կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից և/կամ բացակայությունից 1 1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) Առկա չէ Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն` ալֆա-ֆետոպրոտեին (AFP), Հեպատիտ Բ, Հեպատիտ Ց, այլ հեպատիտներ, CEA` քաղցկեղային էմբրիոնալ հակածին, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն։ 1 1 Շեղումների հայտնաբերում

2) Առկա չէ Էնդոսկոպիկ բիոպտատի/պրեպարատի հյուսվածաբանական հետազոտություն։

Իմունոհիստոքիմիական հետազոտություն

Գենետիկ մուտացիաների որոշում MSI (միկրոսատելիտային անկայունության) ստատուսի, EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK, NGS (նոր սերնդի սեկվենավորում) 1 1 Ուռուցքի հյուսվածաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում

Գործիքային հետազոտություններ

3) Առկա չէ Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ 1 1 Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

4) Առկա չէ Պոզիտրոն էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1

5) Առկա չէ Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման 1 1

6) Առկա չէ Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1

7) Առկա չէ Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) 1 1

8) Առկա չէ Էնդոսկպիկ խոլանգիոգրաֆիա, կոլոնոսկոպիա, խոլեդոխոսկոպիա ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա` բիոպսիայով և առանց 1 1 Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի տեղակայումը, ինչպես նաև հանդիսանում է բիոպսիայի մեթոդ, նաև անհրաժեշտ է հետազոտել աղեստամոքսային ուղու վերին հատվածները այլ պաթոլոգիաները ժխտելու/հայտնաբերելու համար

9) Առկա չէ Համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա, լյարդի անգիոգրաֆիա` էմբոլիզացիայով և առանց 1 1 Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում որոշվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում արյունահոսության դադարեցում, ստուգվում են հաստ աղին սնուցող անոթները` վիրահատության ծավալը որոշելու համար, լյարդի մետաստատիկ օջախների համար կիրառվում է օջախը սնուցող անոթի էմբոլիզացիա

10) Առկա չէ էնդոդուոդենոսոնոգրաֆիա 1 1 Անհրաժեշտ է ուռուցքների փուլավորման, ավշային հանգույցների գնահատման, վաղ ուռուցքների էնդոսկոպիկ հեռացման համար

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինաց-ված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ

1) Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 840մգ/14մլ,1200մգ/20մլ Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 840մգ/14մլ,1200մգ/20մլ շշիկ 21 օրը 1 անգամ 1200 1200 12 ամիս և ավել

2) Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մ Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մ սրվակ 21 օրը 1 անգամ 400մգ 1100մգ 12 ամիս և ավել

3) Լենվատինիբ 4մգ,10մգ Լենվատինիբ 4մգ,10մգ դեղա-պատիճ ամենօրյա 8 12 12 ամիս և ավել

4) Դուրվալումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ Դուրվալու-մաբխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 1500 1500 12 ամիս և ավել

5) Սորաֆենիբ 200մգ Սորաֆենիբ 200մգ դեղա-հատեր ամենօրյա 800 800 12 ամիս և ավել

6) Կաբազանտինիբ 20մգ,40մգ,60մգ Կաբազանտինիբ 20մգ,40մգ,60մգ դեղա-հատեր ամենօրյա 60 60 12 ամիս և ավել

7) Րեգորաֆեմիբ 40մգ Րեգորաֆեմիբ 40մգ դեղա-հատեր 28 օրը 1 անգամ 160 160 12 ամիս և ավել

8) Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 200 մգ 260մգ 4-6ամիս

9) 5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ 5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ սրվակ 21 օրը 1 անգամ 4500 մգ 5500 մգ 4-6 ամիս

10) Կապեցիտաբին 500մգ Կապեցիտաբին 500մգ դեղա-հատեր 21 օրը 1 անգամ 6 հաբ 3000մգ 112 հաբ 4000մգ 4-6 ամիս

11) Ca-ֆոլինատ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ Ca-ֆոլինատ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ սրվակ 14 օրը 1 անգամ 650 մգ 800 մգ 4-6 ամիս

12) Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ սրվակ 2-3 շաբաթը 1անգամ 200 մգ 480 մգ 6-12 ամիս

13) Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ սրվակ 21 օրը 1 անգամ 200 մգ 200 մգ 6-12 ամիս

14) Րեգորաֆեմիբ 40մգ Րեգորաֆեմիբ 40մգ դեղա-հատեր 1-21 ՕՐ 160մգ - Երկարատև

15) Ռամուցիրումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ Ռամուցիրումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ սրվակ 14 օրը 1 անգամ 500մգ 800 12 ամիս և ավել

16) Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ սրվակ 21 օրը 1 անգամ 440մգ 600մգ 12 ամիս և ավել

17) Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ սրվակ 21 օրը 1 անգամ 420մգ 840մգ 12 ամիս և ավել

18) Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ սրվակ 21 օրը 1 անգամ 420մգ 840մգ 12 ամիս և ավել

19) Դաբրաֆենիբ 50մգ,75մգ Դաբրաֆենիբ 50մգ,75մգ դեղա-պատիճ ամենօրյա 300մգ 300մգ 12 ամիս և ավել

20) Էնկորաֆենիբ 75մգ Էնկորաֆենիբ 75մգ դեղա-հատեր ամենօրյա 300մգ 300մգ 12 ամիս և ավել

21) Վեմուրաֆենիբ 240մգ Վեմուրաֆենիբ 240մգ դեղա-հատեր ամենօրյա 1920մգ 1920մգ 12 ամիս և ավել

22) Բինիմետինիբ 15մգ Բինիմետինիբ 15մգ դեղա-հատեր ամենօրյա 90մգ 90մգ 12 ամիս և ավել

23) Տրամեկտինիբ 0,5մգ Տրամեկտինիբ 0,5մգ դեղա-հատեր ամենօրյա 2մգ 2մգ 12 ամիս և ավել

24) Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 80մգ 130մգ 4-6 ամիս

25) Լորատրեկտինիբ 100մգ Լորատրեկտինիբ 100մգ դեղա-պատիճ ԱՄԵՆՕՐՅԱ 100*2 100*2 12 ամիս և ավել

26) Էնտրեկտինիբ 200մգ Էնտրեկտինիբ 200մգ դեղա-պատիճ ԱՄԵՆՕՐՅԱ 600 600 12 ամիս և ավել

27) Պազոպամիբ 200մգ,400մ Պազոպամիբ 200մգ,400մ դեղա-հատեր ամենօրյա 800 800 12 ամիս և ավել

28) Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 450 900մգ 4-6 ամիս

29) Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, Պակլիտաքսել պակլիտաքսել-խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, սրվակ 21 օրը 1 անգամ 250 360 4-6 ամիս

30) Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ սրվակ 21 օրը 1 անգամ 1500 2000մգ 4-6 ամիս

31) Էտոպոզիդ լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 100մլ/5մլ Էտոպոզիդ լուծույթ ներարկման/

կաթիլաներարկման 100մլ/5մլ սրվակ 21 օրը 1 անգամ 100 200մգ 4-6 ամիս

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 5

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Վիրահատական միջամտություն հետևյալ ծավալով/ներով (լապարոտոմիկ և լապարոսկոպիկ).

ա. լյարդի տրեպան բիոպսիա,

բ. ներլեղածորանային բիոպսիա,

գ. լեղուղիների միջմաշկային միջլյարդային դրենավորում` արտաքին, արտաքին-ներքին,

դ. լեղուղիների միջմաշկային միջլյարդային ստենտավորում,

ե. ընդհանուր լեղածորանի էնդոսկոպիկ ստենտավորում,

զ. լյարդի օջախների աբլյացիաներ,

է. ախտորոշիչ լապարոսկոպիա բիոպսիա,

ը. լյարդի մասնահատումներ լիմֆոդիսսեկցիայով և առանց,

թ. լյարդի ատիպիկ մասնահատում, լյարդի սեգմենտի մասնահատում,

ժ. լյարդի բիսեգմենտէկտոմիա, լյարդի տրիսեգմենտէկտոմիա,

ժա. լյարդի բլթի մասնահատում (հեմիհեպատէկտոմիա), լյարդի համակցված մասնահատումներ,

ժբ. լյարդի մասնահատում օջախների աբլյացիաների հետ,

ժգ. պորտալ երակի էմբոլիզացիաներ,

ժդ. անոթային ռեկոնստրուկցիաներ,

ժե. լեղածորանի մասնահատում պլաստիկայով, լեղածորանի մասնահատում բարակ աղու գալարի հետ բերանակցումով,

ժզ. լեղածորանի մասնահատում` լյարդի մասնահատումով,

ժէ. լյարդի փոխպատվաստում: 1 1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition

3․ https://www.nccn.org/

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։