Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-11-րդ մասերով.
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-11-րդ մասերով.
«9. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելուց, իր կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց, համապատասխան միջոցներն իրեն սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով վճարվելուց հետո կամավորության սկզբունքով կրկին ցանկանում է կատարել սոցիալական վճար, ապա նրա՝ սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերսկսվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված՝ մասնակցի սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
10. Սոցիալական վճար կատարելը վերսկսելու՝ սույն հոդվածի 9-րդ մասում նշված դիմումի ձևը և այն ներկայացնելու կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
11. Սոցիալական վճար կատարելը վերսկսելու՝ սույն հոդվածի 9-րդ մասում նշված դիմում ներկայացրած անձը սոցիալական վճար կատարելու պարտավորություն ձեռք բերելու օրվանից համարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձ և սոցիալական վճարները կատարում է սույն հոդվածի 1-ին մասի այն կետի համաձայն, որով սոցիալական վճարն այդ անձը կատարել է մինչև սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելը: Այս դեպքում սույն օրենքի 81-րդ հոդվածի 6-րդ մասում նշված անձի համար կուտակային հատկացումները կատարվում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով (սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց համար սահմանված կարգով):»: