Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-10-27-ից մինչև 2023-06-01։Բացել գործող տեքստը

Հոդված 11

գործել է մինչև 2023-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Շահագործողի գործառույթները

1. Շահագործողը`

1) ապահովում է ազատ տնտեսական գոտու շահագործման պայմանագրով նախատեսված պարտավորությունների, գործարար ծրագրի և սկզբնական հայտարարագրի կատարումը, ինչպես նաև լիազոր մարմին հերթական հայտարարագրերը ներկայացնելը՝ սույն օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան.

2) իրականացնում է ազատ տնտեսական գոտու տարածքի կառուցապատումը նախապես հաստատված նախագծի համապատասխան` համաձայնեցնելով կազմակերպչի հետ.

3) պահպանում է ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.

4) օգտվում է ազատ տնտեսական գոտիների մասին օրենսդրությամբ իրենց գործունեության համար նախատեսված արտոնություններից.

5) իրականացնում է օրենսդրությամբ և պայմանագրով իր համար սահմանված այլ գործառույթներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։