ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2024 թվականի N 1048-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ քաղ. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց 29/1 շենք, Շիրակի փողոց, 2ա շենք (Շիրակի փողոց թիվ 2/32 շենք), Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, գյուղ Քարագլուխ, 6-րդ փողոց, շենք 4 և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի 101/1 շենք հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների նվիրատվությունը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեների՝ սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3 % թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
08.07.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
հուլիսի 4-ի N 1048-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN
ը/կ Բնակելի տարածքի
անվանումը և հասցեն Բնակիչների
ազգանունը,
անունը,
հայրանունը Անձնագրային
տվյալները Մակե-րեսը
(քառ. մ) Սկզբնական
արժեքը
(դրամ) Սեփականության
իրավունքով կամ
ընդհանուր
սեփականության
իրավունքով
տրվող Հողամասը
1. Քաղ․ Երևան, Նոր
Նորք, Մոլդովական
փողոց 29/1 շենք,
բնակարան 811 Գալստյան Նիկոլայ
Արայիկի AT0326875 տրված՝
11.12.2019 թ., 005-ի
կողմից 16․8 124,353.6 սեփականության
իրավունքով ընդհանուր բաժնային
սեփականության
իրավունքով՝
համապատասխան
բաժնեմասերով
2․ Երևան, Շիրակի փողոց, 2ա շենք (Շիրակի փողոց թիվ 2/32 շենք), բնակարան 714 Սարգսյան Աննա
Սերյոժայի AR0501712 տրված՝
06.11.2017 թ., 003-ի
կողմից 16․8 69,451.2 սեփականության
իրավունքով ընդհանուր բաժնային
սեփականության
իրավունքով՝
համապատասխան
բաժնեմասերով
3․ Կոտայքի մարզ, քաղ.
Աբովյան,
Ուսանողական
թաղամաս 4-րդ շենք
(ճարտարագիտական
քոլեջի
հանրակացարան),
բնակարան 413 Բադալյան Հասմիկ
Ավետիսի
Սարգիսովա
Աստղիկ Ցականի 007274905, տրված՝
23․09․2015 թ․, 019-ի
կողմից
013819305, տրված՝
20․04․2022 թ․, 019-ի
կողմից 32․5 372,263.13 ընդհանուր
բաժնային
սեփականության
իրավունքով,
հավասար
բաժիններով ընդհանուր բաժնային
սեփականության
իրավունքով՝
համապատասխան
բաժնեմասերով
4․ Վայոց ձորի մարզ,
Եղեգիս համայնք, գյուղ Քարագլուխ, 6-րդ փողոց, շենք 4,
բնակարան 3 Սարգսյան Ռոբերտ
Ալբերտի
Սարգսյան Ռոզա
Ձոնիկի AL0261708 տրված՝
26.05.2023 թ., 037-ի
կողմից
AL0623171 տրված՝
10․02․2024 թ., 037-ի
կողմից 67․56 1,192,699.5 ընդհանուր
բաժնային
սեփականության
իրավունքով,
հավասար
բաժիններով ընդհանուր բաժնային
սեփականության
իրավունքով՝
համապատասխան
բաժնեմասերով
5․ Արմավիրի մարզ,
Վաղարշապատ
համայնք, քաղ.
Էջմիածին, Մ. Խորենացի
101/1 շենք, բն. 310 Հարությունյան
Սյուզաննա Արթուրի AT0577006 տրված՝
28.09.2020 թ., 027-ի
կողմից 11․20 543,222․4 սեփականության
իրավունքով ընդհանուր բաժնային
սեփականության
իրավունքով՝
համապատասխան
բաժնեմասերով
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
08.07.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ