Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրից և նպատակ ունենալով ապահովել հանրապետության պետական սահմանի հուսալի պաշտպանությունը, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկարությամբ կազմավորել հետևյալ սահմանային տարածքները.

հարավ-արևմտյան սահմանային տարածք (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը Իրանի, Նախիջևանի Հանրապետության և Թուրքիայի հետ).

հյուսիսային սահմանային տարածք (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը Վրաստանի Հանրապետության և Ադրբեջանական հանրապետության հետ).

արևելյան սահմանային տարածք (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը Ադրբեջանական Հանրապետության հետ):

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված սահմանապահ զորքերի հրամանատարության հետ համաձայնեցնելով, երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կառուցվածքը և սահմանային տարածքների կանոնադրությունը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

19 դեկտեմբերի 1991 թ.

ՆՀ-37

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։