Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-14-ից մինչև 2024-07-18։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-07-18-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կառավարման մարմինը

գործել է մինչև 2024-07-18ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կառավարման մարմինը

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները (բացառությամբ Երևանի միջով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական ճանապարհային մարմնի) տնօրինության և կառավարման ներքո: Պետական ճանապարհային մարմինը`

ա) մշակում և իրականացնում է իր տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման ու պահպանման ծրագրերը.

բ) ապահովում է ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ձեռքբերումը, տեղադրումն ու շահագործումը.

գ) իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրման վերաբերյալ.

դ) իրականացնում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքների իրականացման պատվիրատուի իրավասությունները.

ե) հաստատում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքների նկարագիրը.

զ) (կետն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-362-Ն)

է) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանմանն է ներկայացնում ճանապարհային նշաններին և լուսացույցներին ներկայացվող պահանջները:

(4-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-362-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։