ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 հունիս 2024 թ. N 200-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՖԱՏԵՐՅԱՆ ՊՏԿԻԿԻ ԱՄՊՈՒԼԱՅԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ֆատերյան պտկիկի ամպուլայի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
26.06.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«26» հունիս 2024 թվականի
N 200-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՖԱՏԵՐՅԱՆ ՊՏԿԻԿԻ ԱՄՊՈՒԼԱՅԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) C24.1 Ֆատերյան պտկիկի ամպուլայի չարորակ նորագոյացություններ
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ, երեխա, դեռահաս
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Т-առաջնային ուռուցք
TX` Առաջնային ուռուցքի մասին չկա տեղեկություն
T0` Առաջնային ուռուցքի մասին ապացույցներ չկան
Tis` Ուռուցք տեղում high grade դիսպլազիա
T1` Ուռուցքի տարածումը սահմանափակվում է շուրջսֆինկտերյան տարածումով մինչև 12-մատնյա աղու ենթալորձային շերտ
T2` Ուռուցքը ներաճում է 12 մատնյա աղու մկանային շերտ
T3` Ուռուցքը ներաճում է ենթաստամոքսային գեղձի կամ շուրջդուոդենալ տարածություն 0․5 սմ ից ոչ ավել
T4` Ուռուցքը ներաճում է մագիստրալ անոթների մեջ
N-ռեգիոնար ավշային հանգույցներ
NX` Ռեգիոնալ ավշային հանգույցների ընդգրկվածությունը հաստատված չէ
N0` Չկա ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ
N1` Մետաստազների առկայություն 1-3 ռեգիոնար ավշային հանգույցներում
N2` Մետաստազների առկայություն 4 և ավել ռեգիոնար ավշային հանգույցներում M —հեռադիր մետաստազներ
MX` Մետաստազի մասին չկա տեղեկություն
M0` Մետաստազ չկա
M1` Առկա է հեռավոր մետաստազ
Փուլեր Չափորոշիչ T Չափորոշիչ N Չափորոշիչ M
0 Tis N0 M0
IA T1a N0 M0
IB T1b,T2 N0 M0
IIA T3a N0 M0
IIB T3b N0 M0
IIIA T1a, T1b, T2, T3a, T3b N1 M0
IIIB T4
Ցանկացած T Ցանկացած N
N2 M0
M0
IV Ցանկացած T Ցանկացած N M1
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Անհետաձգելի, շտապ, պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Որովայնային /լապարոսկոպիկ/ ընդհանուր վիրաբույժ, բժիշկ–էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, հոգեբույժ, նուտրիցիոլոգ, աղեստամոքսաբան, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատության ուռուցքաբան, անոթային վիրաբույժ, ինֆեկցիոնիստ (վարակաբան)
8) Գանգատներ ա. առանց գանգատների,
բ. գանգատների առկայությամբ` դեղնուկ, ցավեր որովայնի շրջանում, գոտևորող ցավեր էպիգաստրալ շրջանում, աղիների անկանոն աշխատանք, փորկապություն, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, որովայնի չափերի մեծացում, փքվածություն, մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա:
9) Անամնեզ Մաշկի դեղնություն, մեզի մգացում, ախոլիկ կղանք, ցավեր, թուլություն
10) Զննման արդյունք/Ցուցում Ծավալային գոյացության հայտնաբերում, որովայնի վիճակի գնահատում (փքված, լարված, հանգիստ և այլն), լաբորատոր կլինիկական և ճառագայթային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում
11) Հոսպիտալացման ցուցում Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և/կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից և/կամ բացակայությունից 1 1
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն։
ալֆա-ֆետոպրոտեին (AFP), Հեպատիտ Բ, Հեպատիտ Ց, այլ հեպատիտներ, CEA-քաղցկեղային էմբրիոնալ հակածին, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն։ 1 1 Շեղումների հայտնաբերում
2) Առկա չէ Էնդոսկոպիկ բիոպտատի/պրեպարատի հյուսվածաբանական հետազոտություն։
Իմունոհիստոքիմիական հետազոտություն
Գենետիկ մուտացիաների որոշում MSI (միկրոսատելիտային անկայունության) ստատուսի, EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK, NGS (նոր սերնդի սեկվենավորում): 1 1 Ուռուցքի հյուսվածաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում
Գործիքային հետազոտություններ
3) Առկա չէ Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ 1 1 Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը
4) Առկա չէ Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1
5) Առկա չէ Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման 1 1
6) Առկա չէ Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1
7) Առկա չէ Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) 1 1
8) Առկա չէ Էնդոսկպիկ խոլանգիոգրաֆիա, կոլոնոսկոպիա, խոլեդոխոսկոպիա ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա` բիոպսիայով և առանց 1 1 Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի տեղակայումը, ինչպես նաև հանդիսանում է բիոպսիայի մեթոդ, նաև անհրաժեշտ է հետազոտել աղեստամոքսային ուղու վերին հատվածները այլ պաթոլոգիաները ժխտելու/հայտնաբերելու համար
9) Առկա չէ Համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա, լյարդի անգիոգրաֆիա` էմբոլիզացիայով և առանց 1 1 Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում որոշվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում արյունահոսության դադարեցում, ստուգվում են հաստ աղին սնուցող անոթները` վիրահատության ծավալը որոշելու համար, լյարդի մետաստատիկ օջախների համար կիրառվում է օջախը սնուցող անոթի էմբոլիզացիա
10) Առկա չէ էնդոդուոդենոսոնոգրաֆիա 1 1 Անհրաժեշտ է ուռուցքների փուլավորման, ավշային հանգույցների գնահատման, վաղ ուռուցքների էնդոսկոպիկ հեռացման համար։
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 840մգ/14մլ,1200մգ/20մլ Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 840մգ/14մլ,1200մգ/20մլ շշիկ 21 օրը 1 անգամ 1200 1200 12 ամիս և ավել
2) Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մ Բևացիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մ սրվակ 21 օրը 1 անգամ 400մգ 1100մգ 12 ամիս և ավել
3) Լենվատինիբ 4մգ,10մգ Լենվատինիբ 4մգ,10մգ դեղապատիճ ամենօրյա 8 12 12 ամիս և ավել
4) Դուրվալումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ Դուրվալումաբխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 1500 1500 12 ամիս և ավել
5) Սորաֆենիբ 200մգ Սորաֆենիբ 200մգ դեղահատեր ամենօրյա 800 800 12 ամիս և ավել
6) Կաբազանտինիբ 20մգ,40մգ,60մգ Կաբազանտինիբ 20մգ,40մգ,60մգ դեղահատեր ամենօրյա 60 60 12 ամիս և ավել
7) Րեգորաֆեմիբ 40մգ Րեգորաֆեմիբ 40մգ դեղահատեր 28 օրը 1 անգամ 160 160 12 ամիս և ավել
8) Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 200 մգ 260մգ 4-6ամիս
9) 5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/կաթիլանե-րարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ 5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/կաթիլանե-րարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ սրվակ 21 օրը 1 անգամ 4500 մգ 5500 մգ 4-6 ամիս
10) Կապեցիտաբին 500մգ Կապեցիտաբին 500մգ դեղահատեր 21 օրը 1 անգամ 6 հաբ 3000մգ 112 հաբ 4000մգ 4-6 ամիս
11) Ca-ֆոլինատ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ Ca-ֆոլինատ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ սրվակ 14 օրը 1 անգամ 650 մգ 800 մգ 4-6 ամիս
12) Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ սրվակ 2-3 շաբաթը 1անգամ 200 մգ 480 մգ 6-12 ամիս
13) Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ սրվակ 21 օրը 1 անգամ 200 մգ 200 մգ 6-12 ամիս
14) Րեգորաֆեմիբ 40մգ Րեգորաֆեմիբ 40մգ դեղահատեր 1-21 ՕՐ 160մգ Երկարատև
15) Ռամուցիրումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ Ռամուցիրումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ սրվակ 14 օրը 1 անգամ 500մգ 800 12 ամիս և ավել
16) Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ սրվակ 21 օրը 1 անգամ 440մգ 600մգ 12 ամիս և ավել
17) Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ սրվակ 21 օրը 1 անգամ 420մգ 840մգ 12 ամիս և ավել
18) Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ սրվակ 21 օրը 1 անգամ 420մգ 840մգ 12 ամիս և ավել
19) Դաբրաֆենիբ 50մգ,75մգ Դաբրաֆենիբ 50մգ,75մգ դեղապատիճ ամենօրյա 300մգ 300մգ 12 ամիս և ավել
20) Էնկորաֆենիբ 75մգ Էնկորաֆենիբ 75մգ դեղահատեր ամենօրյա 300մգ 300մգ 12 ամիս և ավել
21) Վեմուրաֆենիբ 240մգ Վեմուրաֆենիբ 240մգ դեղահատեր ամենօրյա 1920մգ 1920մգ 12 ամիս և ավել
22) Բինիմետինիբ 15մգ Բինիմետինիբ 15մգ դեղահատեր ամենօրյա 90մգ 90մգ 12 ամիս և ավել
23) Տրամեկտինիբ 0,5մգ Տրամեկտինիբ 0,5մգ դեղահատեր ամենօրյա 2մգ 2մգ 12 ամիս և ավել
24) Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 80մգ 130մգ 4-6 ամիս
25) Լորատրեկտինիբ 100մգ Լորատրեկտինիբ 100մգ դեղապատիճ ԱՄԵՆՕՐՅԱ 100*2 100*2 12 ամիս և ավել
26) Էնտրեկտինիբ 200մգ Էնտրեկտինիբ 200մգ դեղապատիճ ԱՄԵՆՕՐՅԱ 600 600 12 ամիս և ավել
27) Պազոպամիբ 200մգ,400մ Պազոպամիբ 200մգ,400մ դեղահատեր ամենօրյա 800 800 12 ամիս և ավել
28) Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ սրվակ 21 օրը 1 անգամ 450 900մգ 4-6 ամիս
29) Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, սրվակ 21 օրը 1 անգամ 250 360 4-6 ամիս
30) Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ սրվակ 21 օրը 1 անգամ 1500 2000մգ 4-6 ամիս
31) Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլանե-րարկման 100մլ/5մլ Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլանե-րարկման 100մլ/5մլ սրվակ 21 օրը 1 անգամ 100 200մգ 4-6 ամիս
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Վիրահատական միջամտություն հետևյալ ծավալով/ներով (լապարոտոմիկ և լապարոսկոպիկ).
ա. ենթաստամոքսային գեղձի տրեպան բիոպսիա,
բ. լյարդի տրեպան բիոպսիա,
գ. լեղուղիների միջմաշկային միջլյարդային դրենավորում` արտաքին, արտաքին – ներքին,
դ. լեղուղիների միջմաշկային միջլյարդային ստենտավորում,
ե. ենթաստամոքսային գեղձի կիստաների դրենավորումներ,
զ. ընդհանուր լեղածորանի էնդոսկոպիկ ստենտավորում,
է. ստամոքսաելքի էնդոսկոպիկ ստենտավորում,
ը. շրջանցող գաստրոէնտերոանաստամոզ բարակ աղիքային բրաունյան բերանակցումով,
թ. լյարդի մասնահատումներ` ատիպիկ, սեգմենտար, լայնածավալ,
ժ. լյարդի օջախների աբլյացիաներ,
ժա. ախտորոշիչ լապարոսկոպիա,
ժբ. լյարդի մասնահատումներ` ատիպիկ, սեգմենտար, լայնածավալ,
ժգ. պանկրեատոդուոդենալ մասնահատում,
ժդ. պանկրեատոդուոդենալ մասնահատում բարակ աղիքային առանձին գալարի վրա բերանակցումով,
ժե. տոտալ պանկրեատէկտոմիա,
ժզ. պանկրեասի մասնահատում,
ժէ. անոթային ռեկոնստրուկցիաներ: 1 1
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition
3․ https://www.nccn.org/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2024 թվական: