ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 473-Ա
«ՎԻՎԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՎԻՎԱ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված բժշկական նշանակության ապրանքների (649,776 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ-ի բեռ) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «ՎԻՎԱ» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու անհատույց բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
09.07.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 473-Ա որոշման
«ՎԻՎԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
ՑԱՆԿ
Ապրանքի անվանումը Չափի միավորը Քա-նակը Արժեքը (ՌԴ
ռուբլի) Շահառուն
1. Շարժական եռոտանի՝ երկարաժամկետ ներարկումների համար հատ 4 8,000 Գեղարքունիքի կայազորային
հոսպիտալ և Ջերմուկի հիվանդանոց
2. Զարկերակային օքսիմետր (CMS50DL) հատ 5 5,000 Առաջին օգնության շարժական խմբեր
3. Էլեկտրական վերամբարձիչ՝ վերականգնման համար հատ 3 215,700 Հաշմանդամ քաղաքացիներ՝ Արթուր Գրիգորյան (գյուղ Գեղանիստ), Ինգա Սարգսյան (գյուղ Մեծամոր), Սուսաննա Բաղդասարյան (գյուղ Տարոնիկ)
4. Պոմպային կոմպրեսորով փչովի լոգարան՝ անկողնային հիվանդների լվացման համար հատ 3 18,600 Հաշմանդամ քաղաքացիներ՝
Արթուր Գրիգորյան (գյուղ Գեղանիստ), Ինգա Սարգսյան (գյուղ Մեծամոր), Սուսաննա Բաղդասարյան (գյուղ Տարոնիկ)
5. Բժշկական շիրմա (երեք սեկցիայից բաղկացած) հատ 3 27,450 Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ և Ջերմուկի հիվանդանոց
6. Հակապառկելախոցային համակարգեր (Barry)՝ իրենց պարագաներով հավա-քածու 5 21,100 Հաշմանդամ քաղաքացիներ՝ Ռոզա Բաբայան (գյուղ Այնթապ), Նայելա Հակոբյան (քաղաք Երևան), Դավիթ Հակոբյան (քաղաք Վաղարշապատ)
7. Վիրաբուժական ներծծող սարքավորում հատ 6 67,392 Վայքի, Ջերմուկի և Գորիսի
հիվանդանոցներ
8. Բժշկական զննման թախտ հատ 2 14,144 Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա
9. Դեֆիբրիլյատոր (Primedic) հատ 2 272,390 Գորիսի հիվանդանոց
Ընդամենը 649,776
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
09.07.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ