ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 652-Ա
ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 8 աշխատանքային օր՝ 2024 թվականի հուլիսի 10-19-ը ներառյալ:
2. Մուշեղ Մուրադյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
09.07.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ