ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1104-Ա «22» մարտի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45 -Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող կամ նրանց փոխադրող անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածում նշված անձանց, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2024 թվականի ավարտը տրամադրվում է ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2025 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2024թ. դեկտեմբերի 20-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
22.03.2024 թ.
հ. 1104-Ա որոշման
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
N Հաշմանդամի անունը և ազգանունը Հաշմանդամի նույնականաց ման տվյալը Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը
1 Վարդան Պողոսյան Նույնականացման
քարտ 006314306 63 QQ 008 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
2 Արսեն Ղազարյան Անձնագիր
AT 0384196 99 RS 998 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
3 Արեն Արիստակեսյան Անձնագիր
AL 0392528 01 NL 110 Գոռ Արիստակեսյան 31.12.2024թ.
4 Կարապետ Ոսկանյան Նույնականացման
քարտ 011237666 36 VC 292 Անանիա Ոսկանյան 31.12.2024թ.
5 Սեյրան Սանեյան Նույնականացման
քարտ 015185994 05 RR 100 Գայանե Հակոբյան 31.12.2024թ.
(հավելվածը փոփ. 03.07.24 N 2450-Ա)
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` Տ. Ավինյան