Անցնել բովանդակությանը

ՈՒՂՂՈՒՄ 2024.04.12 ՀՕ-170-Ն ՀՀ ՕՐԵՆՔԻ

Ուղղումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՈՒՂՂՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-170-Ն օրենքի 22-րդ հոդվածը կարդալ հետևյալ կերպ.

«Հոդված 22. Օրենսգրքի 508-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերից որևէ մեկով, ինչպես նաև 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերից որևէ մեկով նախատեսված պահանջն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից չկատարելը՝

պատժվում է հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:»:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱԺԻՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։