Հոդված 1. Փոփոխություն
Հոդված 1. Փոփոխություն
A. Հոդված 1, 4-րդ կետ
Արձանագրության 1-ին հոդվածի 4-րդ կետում «կամ B հավելվածում» բառերը պետք է փոխարինվեն «B հավելվածում, C հավելվածում կամ E հավելվածում» բառերով:
B. Հոդված 1, 9-րդ կետ
Արձանագրության 1-ին հոդվածի 9-րդ կետը պետք է հանել:
C. Հոդված 2, 5-րդ կետ
Արձանագրության 2-րդ հոդվածի 5-րդ կետում «հոդվածներ 2A-ից 2E» բառերից հետո պետք է ավելացնել «և հոդված 2H» բառերը:
D. Հոդված 2, 5-րդ կետ bis
Հետևյալ կետը պետք է զետեղված լինի Արձանագրության 2-րդ հոդվածի 5-րդ կետից հետո.
«5 bis. 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո չգործող ցանկացած Կողմ կարող է մեկ կամ ավելի կարգավորման ժամանակամիջոցների ընթացքում մեկ այլ Կողմի փոխանցել 2F հոդվածում նշված՝ գործածման իր հաշվարկային մակարդակի ցանկացած մասը՝ ապահովելով, որ A հավելվածի I խմբում ներառված կարգավորվող նյութերի գործածման հաշվարկային մակարդակը այն Կողմի, որը փոխանցում է գործածման իր հաշվարկային մակարդակի մասը, 1989 թվականին չի գերազանցի ըստ շնչի ընկնող 0.25 կգ-ը, և այդ Կողմերի գործածման ընդհանուր գումարային հաշվարկային մակարդակները չեն գերազանցի գործածման սահմանները՝ նշված 2F հոդվածում: Գործածման նման փոխանցման մասին շահագրգիռ յուրաքանչյուր Կողմ քարտուղարությանը պետք է տեղեկացնի՝ հաղորդելով այդ փոխանցման պայմանները և այն ժամանակամիջոցները, որոնց ընթացքում այն գործելու է»:
E. Հոդված 2, 8a և 11-րդ կետեր
Արձանագրության 2-րդ հոդվածի 8a և 11-րդ կետերում «հոդվածներ 2A-ից 2E» բառերը յուրաքանչյուր դեպքում պետք է փոխարինել «հոդվածներ 2A-ից 2H» բառերով:
F. Հոդված 2, 9a i կետ
Արձանագրության 2-րդ հոդվածի 9a i կետում «և/կամ հավելված B» բառերը պետք է փոխարինել «հավելված B, հավելված C և/կամ հավելված E» բառերով:
G. Հոդված 2F. Հիդրոքլորաֆտորածխաջրածիններ
Հետևյալ հոդվածը պետք է զետեղվի Արձանագրության 2E հոդվածից հետո.