Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի ԹԻՎ 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-08-25-ից մինչև 2026-01-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-01-27Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 օգոստոսի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 11703235

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

17 հուլիսի 2003 թ.

ք. Երևան N 54-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի ԹԻՎ 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն

Հրամայում եմ՝

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2003 թ. մայիսի 13-ի «ՀՀՇՆ IV-11.03-03-02 (ՄՍՆ 2.02-05-2000) «Ավտոկայանատեղեր» շինարարական նորմերի հաստատման մասին» թիվ 28-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.03-03-02 (ՄՍՆ 2.02-05-2000) «Ավտոկայանատեղեր» շինարարական նորմերում» (այսուհետև՝ նորմեր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Նորմերի 4.6 կետի երկրորդ պարբերության առաջին նախադասության մեջ «ոչ ավել» բառերից հետո լրացնել «խմբերով» բառով, իսկ երկրորդ նախադասության մեջ նշված «Դրանց միջև» բառերը փոխարինել «Այդպիսի խմբերի միջև» բառերով:

2. Նորմերի 5.33 կետի «բ» ենթակետում «փակ տիպի» բառերից առաջ լրացնել «այլ նշանակության շենքերում տեղաբաշխված» բառերով:

3. Նորմերի 6.2 կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ստորգետնյա ավտոկայանատեղերում պետք է կիրառել այրում չտարածող պատյաններով էլեկտրական մալուխներ»:

4. Նորմերի աղյուսակ 6-ի 4-րդ սյունակի «20» թիվը փոխարինել «25» թվով:

5. Նորմերի 6.19 կետում «հրդեհային ազդասարքերից» բառերից հետո

լրացնել «հեռակառավարմամբ» բառով:

6. Նորմերի 6.22 կետում N 189-9 թիվը փոխարինել N 189-ԳՄ թվով:

Նախարար` Ա.Արամյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։