ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
09 հուլիս 2024 թ. N 211-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇՆՉԱՓՈՂԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել շնչափողի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
09.07.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«09» հուլիս 2024 թվականի
N 211-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՇՆՉԱՓՈՂԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) C33 Շնչափողի չարորակ նորագոյացություններ
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ, երեխա, դեռահաս
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել)
T - Առաջնային ուռուցք
Tis` Նախնական ինվազիվ ուռուցք (carcinoma in situ)
T0` Առաջնային ուռուցքը չի բացահայտվել
T1` Ոչ ավել, քան 3 սմ հիմքով ուռուցք`
լորձաթաղանթի և ենթալորձային շերտերը ընդգրկող շնչափողի երկու սեգմենտների սահմաններում
T2` 3 սմ-ից ավել մեծ չափերով ուռուցք` մկանային շերտի ախտահարմամբ, շնչափողի երկու սեգմենտների սահմաններում, առանց աճառային կիսաօղերի ախտահարման
T3` Ցանկացած չափի ուռուցք, որը ընդգրկում է ավելի քան երկու սեգմենտ, ընդգրկում է շնչափողի շերտերը ամբողջությամբ՝ առանց հարակից օրգանների ընդգրկման
T4` Ցանկացած չափի ուռուցք հարակից օրգանների ընդգրկմամբ
N - Ռեգիոնար ավշային հանգույցներ
N0` Չկան ախտահարված պարատրախեալ ավշային հանգույցներ (չեն շոշափվում կամ գերձայնային հետազոտությամբ, համակարգչային տոմոգրաֆիա հետազոտությամբ չեն հայտնաբերվել)
N1` Ռեգիոնար ավշային հանգույցի միակողմանի (իպսիլատերալ) ախտահարում
N2` Բազմակի մետաստազներ ախտահարման կողմի ավշային հանգույցներում
N3` Երկկողմանի ախտահարված ավշային հանգույց կամ այլ մակարդակի ախտահարված ավշային հանգույց
M - Հեռավոր մետաստազներ
М0` Չկան ախտահարման նշաններ
М1` Առկա են հեռավոր մետաստազներ
Փուլեր Չափորոշիչ T Չափորոշիչ N Չափորոշիչ M
0 TIS - -
I T1 N0 M0
T2 N0 M0
II T1-2 N1 M0
IIIA T3 N0 M0
T3 N1 M0
T1-3 N2 M0
IIIB T1-4 N3 M0
T4 N0-3 M0
IV T1-4 N0-3 M1
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Անհետաձգելի, շտապ, պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Կրծքային վիրաբույժ, բժիշկ–էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, թոքաբան, կլինիկական հոգեբան, հոգեբույժ, նուտրիցիոլոգ, անոթային վիրաբույժ
8) Գանգատներ ա. առանց գանգատների
բ. գանգատների առկայությամբ` հազ, հևոց, շնչարգելություն, արյունախխում, ցավ կրծքավանդակի շրջանում, հիպերթերմիա, հոդացավ, ընդհանուր թուլություն, մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա
9) Անամնեզ Պաթոգնոմոնիկ ախտանշաններ առկա չեն
10) Զննման արդյունք/Ցուցում Ծավալային գոյացության հայտնաբերում, լաբորատոր կլինիկական ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում
11) Հոսպիտալացման ցուցում Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից կամ բացակայությունից 1 1
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն 1 1 Շեղումների հայտնաբերում
2) Առկա չէ Քսուկի/քերուկի բջջաբանական, բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն,
իմունոհիստոքիմիական հետազոտություն,
գենետիկ մուտացիաների որոշում` EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK (ոչ մանրաբջջային, ոչ տափակբջջային), PDL էքսպրեսսիայի որոշում (ոչ մանրաբջջային), NGS (նոր սերնդի սեկվենավորում) 1 1 Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում
Գործիքային հետազոտություններ
3) Առկա չէ Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ 1 1 Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը
4) Առկա չէ Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1
5) Առկա չէ Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման 1 1
6) Առկա չէ Գլխի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ, այլ հատվածների միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման 1 1
7) Առկա չէ Ռենտգենաբանական հետազոտություն` 1 1
8) Առկա չէ Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` ուղղորդված տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) 1 1
9) Առկա չէ Օստեոսցինտիգրաֆիա 1 1
10) Առկա չէ Համակարգչային տոմոգրաֆիա- տոպոմետրիա 1 1
11) Առկա չէ Ֆիբրոբրոնխոսկոպիա` բիոպսիայով և առանց, ներբրոնխային գերձայնային հետազոտություն` բիոպսիայով և առանց, ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա` բիոպսիայով և առանց, ներկերակրափողային գերձայնային հետազոտություն` բիոպսիայով և առանց 1 1 Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի տեղակայումը, ինչպես նաև հանդիսանում է բիոպսիայի մեթոդ
12) Առկա չէ Կորոնարոանգիոգրաֆիա, բրոնխիալ զարկերակմների անգիոգրաֆիա` էմբոլիզացիայով և առանց 1 1 Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում որոշվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում արյունահոսության դադարեցում
13) Առկա չէ Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) 1 1 Շեղումների հայտնաբերում
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ օրերի քանակ
1) Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ սրվակ 14 օրը մեկ 240մգ
21 օրը մեկ 360մգ
28 օրը մեկ 480մգ 240-480 240-480 1
2) Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ սրվակ 21 օրը մեկ 200 200 1
3) Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 840մգ/14մլ Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 840մգ/14մլ շշիկ 840մգ 14 օրը մեկ
21 օրը մեկ
1200մգ
1680մգ 28 օրը մեկ 840-1680 840-1680 1
4) Զոլեդրոնաթթու խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 4մգ/5մլ Զոլեդրոնաթթու խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 4մգ/5մլ սրվակ 28 օրը մեկ 4․մգ 4 1
5) Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ սրվակ 21 օրը մեկ 120-140 120-140 1
6) Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, սրվակ 21 օրը մեկ 260-350 260-350 1
7) Պեմետրեքսեդ պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ ,500մգ Պեմետրեքսեդ պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ ,500մգ շշիկ 21 օրը մեկ 800-1000 800-1000 1
8) Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ սրվակ 21 օրը մեկ 1600-2200 3200-4400 1,8
9) Ալբումին-կապված պակլիտաքսել 100մգ Ալբումին-կապված պակլիտաքսել 100մգ շշիկ 21 օրը մեկ 350-450 350-450 1
10) Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ սրվակ 21 օրը մեկ 120-160 120-160 1
11) Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ սրվակ 21 օրը մեկ 400-800 400-800 1
12) Տոպոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 1մգ, 4մգ Տոպոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 1մգ, 4մգ շշիկ 21 օրը մեկ 1,8-2,5 9-13 1-5
13) Ցիկլոֆոսֆամիդ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 500մգ ,1000մգ Ցիկլոֆոսֆամիդ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 500մգ ,1000մգ շշիկ 21 օրը մեկ 900-1200 900-1200 1
14) Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ սրվակ 21 օրը մեկ 80-120 80-120 1
15) Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլա-ներարկման 100մլ/5մլ Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլա-ներարկման 100մլ/5մլ սրվակ 21 օրը մեկ 1,5-2 1,5-2 1
16) Էտոպոզիդ Էտոպոզիդ 100մգ
200մգ
սրվակ 21 կամ 28 օրը մեկ 160-220 480-660 1-3
17) Էտոպոզիդ 50մգ, 100մգ Էտոպոզիդ 50մգ, 100մգ դեղահատեր 21 կամ 28 օրը մեկ 50-100 800-2000 1-21
18) Իրինոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ Իրինոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ շշիկ 21 կամ 28 օրը մեկ 100-400 300-400 1,8,15
19) Վինոռելբին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ Վինոռելբին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ շշիկ 21 կամ 28 օրը մեկ 40-60 120-180 1,8,15
20) Աֆատինիբ 20մգ,30մգ,40մգ,50մգ Աֆատինիբ 20մգ,30մգ,40մգ,50մգ դեղահատեր ամեն օր 30-50 900-1500 1-30
21) Եռլոտինիբ 100մգ,150մգ Եռլոտինիբ 100մգ,150մգ դեղահատեր ամեն օր 100-150 3000-4500 1-30
22) Գեֆիտինիբ 150մգ Գեֆիտինիբ 150մգ դեղահատեր ամեն օր 250 7500 1-30
23) Օսիմեռտինիբ 20մգ,80մ Օսիմեռտինիբ 20մգ,80մ դեղահատեր ամեն օր 80 2400 1-30
24) Սոտոռասիբ 120մգ Սոտոռասիբ 120մգ դեղահատեր ամեն օր 960 8 հաբ 28800 1-30
25) Ալեկտինիբ 150մգ Ալեկտինիբ 150մգ դեղահատեր ամեն օր 1200 8 հաբ 36000 1-30
26) Բռիգատինիբ 30մգ, 90մգ, 180մգ Բռիգատինիբ 30մգ, 90մգ, 180մգ դեղահատեր ամեն օր 90-180 2700-5400 1-30
27) Ցեռիտինիբ 150մգ Ցեռիտինիբ 150մգ դեղահատեր ամեն օր 750 5 հաբ 22500 1-30
28) Կրիզոտինիբ 200մգ Կրիզոտինիբ 200մգ դեղահատեր ամեն օր 500 15000 1-30
29) Լոռլատինիբ 25մգ, 100մգ Լոռլատինիբ 25մգ, 100մգ դեղահատեր ամեն օր 100 3000 1-30
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) ա. շնչափողի ցիրկուլյար մասնահատում՝ ուռուցքի հեռացումով (թորակոտոմիկ, ստեռնոտոմիկ, կոմբինացված մուտքով),
բ. փուլավորող վիրահատություններ,
գ. էքսցիզիոն բիոպսիաներ` բաց և թորակոսկոպիկ,
դ. թորակոսկոպիա,
ե. հետվիրահատական բարդությունների վիրաբուժություն,
զ. վերականգնողական բուժում,
է. մետաստատիկ օջախների աբլատիվ բուժում, քիմիոէմբոլիզացիա,
ը. հեռահար բուժական/պալիատիվ ճառագայթային թերապիա,
թ. բրախիթերապիա: 1 1
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգում` TNM 8-th edition
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2024 թվական: