Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԲՐՈՒՑԵԼՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 հուլիս 2024 թ. N 216-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԲՐՈՒՑԵԼՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1․ Հաստատել բրուցելոզի ախտորոշմամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

12.07.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» հուլիս 2024 թվականի

N 216-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ԲՐՈՒՑԵԼՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ Կոդը Անվանում

1) A23 Բրուցելոզ

2) A23.9 Բրուցելոզ չճշտված՝ անկախ կլինիկական ընթացքից

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

Ձև 1

1) Տարիքային խումբ Երեխաներ

2) Սեռ արական, իգական

3) Բարդություններ առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4) Հիվանդության փուլը Սուր, քրոնիկ

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /հիվադնաոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության/ Արտահիվանդանոցային, հիվանդանոցային

6) Բուժօգնության տրամադրման ձևը /անհետաձգելի, պլանային/ անհետաձգելի, պլանային

7) Կիրառման շրջանակը Մանկաբույժներ, ինֆեկցիոնիստներ

8) Գանգատներ Հոդացավ,

Տենդ,

Թուլություն,

Գիշերային քրտնարտադրություն:

9) Անամնեզ Չպաստերիզացված կենդանական մթերք, շփում, կենդանիների հետ:

10) Զննման արդյունք/Ցուցում Արթրիտ,

Արթրալգիա,

Հեպատոսպլենոմեգալիա,

Լիմֆադենոպաթիա:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/Հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Ինֆեկցիոնիստ 1 1

2) Ռևմատոլոգ 1

3) Օրթոպեդ 1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) Առկա չէ Արյան հետազոտություն՝ ագլյուտինացիայի ռեակցիա 1 1 Դրական/բացասական/տիտր

2) Առկա չէ Արյան ընդհանուր քննություն 1 2-3 Անեմիա, լեյկոպենիա կամ լեյկոցիտոզ, թրոմբոցիտոպենիա

3) Առկա չէ Տրանսամինազների որոշում 1 2-3 Նորմալ, բարձր

4) Առկա չէ C-ռեակտիվ սպիտակուց 1 2 Նորմալ, բարձր

5) Առկա չէ Արյան շճաբանական հետազոտություն – հակամարմինների որոշում 1 2 Դրական/բացասական/տիտր

Գործիքային հետազոտություններ

6) Առկա չէ Գերձայնային հետազոտություն 1 2 Հեպատոսպլենոմեգալիա, լիմֆադենիտ

7) Առկա չէ Ռենտգենաբանական հետազոտություն 1 2 Ոսկրահոդային փոփոխություններ, թոքաբորբ

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

Հ/Հ Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը Անվանումը

(ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ

1) Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ, 200մգ Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ, 200մգ դեղապատիճ 2 2-2.2մգ/կգ - 42

2) Գենտամիցին լուծույթ ն/ե, ն/մ, 40մգ/մլ Գենտամիցին լուծույթ ն/ե, ն/մ, 40մգ/մլ սրվակ 1 5մգ/կգ - 7-10

3) Ռիֆամպիցին 150մգ Ռիֆամպիցին 150մգ դեղապատիճ 1-2 15-20մգ/կգ - 42

4) Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ-դեղակախույթ ներքին ընդունման 200մգ/5մլ+40մգ/5մլ, հաբ 80+400, 160+800 Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ-դեղակախույթ ներքին ընդունման 200մգ/5մլ+40մգ/5մլ, հաբ 80+400, 160+800 սրվակ 2 20 մգ/կգ SMX + 4 մգ/կգ TMP - 42

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9. Բրուցելոզ.

ա. Բրուցելոզը զոոնոզ հիվանդություն է, դասվում է հատուկ վտանգավոր վարակների դասին: Այն մարդուն փոխանցվում է ինֆեկցված կենդանիներից, երբ տարբեր տեսակի Բրուցելլաները կուլ են գնում ախտահարված սննդի միջոցով կամ կենդանու հյուսվածքների, արտազատուկների հետ շփման ժամանակ: Բրուցելլաները Գրամ բացասական չկապսուլավորվող, անշարժ, պարտադիր աէրոբ կոկոբացիլներ են և դանդաղ են աճում սննդային միջավայրերում, չեն ճեղքում ածխաջրերը:

Հիմանական տեսակները

B. abortus Խոշոր եղջերավորներ

B. melitensis (most common) Ոչխար, այծ, ուղտ

B. suis Խոզեր

B. canis Շներ

Վարակի տարածման հիմնական մեխանիզմները

● Կենդանական ծագման չպաստերիզացված մթերքներ (հում կաթ, պանիր, կարագ, պաղպաղակ, հում կամ կիսաեփ միս կամ այլ օրգաններ)

● Ինֆեկցված կենդանու հյուսվածքներին կամ արտազատուկներին (պլացենտա, աբորտված պտուղ, արյուն, մեզ, կաթ) մաշկի կամ լորձաթաղանթների կոնտակտ

● Ինֆեկցված կաթիլների ինհալացիա

Ռիսկի խմբերն են

● Հովիվներ

● Սպանդանոցի աշխատողներ

● Անասնաբույժներ

● Կաթնամթերքի արդյունաբերողներ

● Հատուկ վտանգավոր վարակների հետ աշխատող լաբորատորիաների անձնակազմ

10. Կլինիկական դրսևորումներ

Հիմնական նշաններն ու սիմպտոմները

● Աստիճանական տենդ (կտրուկ և դողով, կամ ընդմիջվող, կամ մեղմ, կամ ձգձգվող),

● Թուլություն,

● Գիշերային քրտնարտադրություն (ուժեղ, տհաճ, յուրահատուկ հոտով),

● Արթրալգիաներ (80%)

● Զննումով շեղումները սպեցիֆիկ չեն. հեպատո- կամ սպլենոմեգալիա, լիմֆադենոպաթիա:

Կարող են դիտվել այլ նշաններ՝ քաշի կորուստ, գոտկային ցավեր, գլխացավեր, գլխապտույտ, անոռեքսիա, դիսպեպտիկ նշաններ, որովայնացավ, հազ, դեպրեսիա:

Գաղտնի շրջանը կարող է տևել 2-4 շաբաթից մինչև մի քանի ամիս:

Բոլոր տարիքային խմբերը կարող են հիվանդանալ։

Ոսկրահոդային ձև (70%) Ամենահաճախ ձևն է:

Ներառում է՝ արթրիտներ, սակրոիլեիտ (80%) և սպոնդիլիտ (54%). Արթրիտները սովորաբար ընդգրկում են ծնկան, կոնքազդրային և սրունքթաթային հոդերը

Միզասեռական դևսևորումներ (10%) Օրխիտ, էպիդիդիմիտ: Կարող է դիտվել նաև՝ պրոստատիտ, ամորձիների, ձվարանների, երիկամների թարախակույտ, ցիստիտ, ինտերստիցիալ նեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ. Հղիների մոտ՝ վիժումներ, ներարգանդային մահ, վաղաժամ ծննդաբերություն:

Նյարդաբանական դևսևորումներ (10%) Մենինգիտ, էնցեֆալիտ, գլխուղեղի աբսցես, միելիտ, ռադիկուլիտ, գանգուղեղային կամ ծայրամասային նևրիտներ:

Այլ Սիրտանոթային

Թոքային

Ակնային

Որովայնային

Մաշկային ախտահարումներ

Քրոնիկ բրուցելոզ ախտորոշվում է, եթե առկա են կլինիկական դրսևորումներ՝ ախտորոշումից մեկ տարի անց:

Հիվանդության ռելապս դիտվում է բուժման 5-15% դեպքերում և սովորաբար բուժումից 6-12 ամիս անց: Պատճառը սովորաբար անտիբիոտիկների ոչ ճիշտ ընտրությունն է կամ սխալ տևողությունը: Հիմանկանում բուժվում են ստանդարտ բուժման սխեմայով: Բացառությամբ 2-րդ կամ 3րդ անգամ հիվանդության կրկնվելը, այս դեպքում անհրաժեշտ է փոխել բուժման սխեման:

Բարդացած է համարվում, եթե ընդգրկված է մեկից ավել օջախ:

Բրուցելոզի մասին անհրաժեշտ է կասկածել կլինիկական դրսևորումների առկայության դեպքում, հատկապես համաճարակաբանական անամնեզի առկայության դեպքում (չպաստերիզացված կաթնամթերքի կիրառում, կենդանու հետ շփում՝ էնդեմիկ գոտիներում կամ մասնագիտական ռիսկի խումբ).

Հայաստանը համարվում է էնդեմիկ գոտի Բրուցելոզի համար:

Տարբերակիչ ախտորոշումը.

Ներառում է արթրիտով կամ համակարգային նշաններով ուղեկցվող հիվանդությունները

Մալարիա, Տուբերկուլոզ, Վիսցերալ Լեյշմանիոզ, ՄԻԱՎ, Էնդոկարդիտ, Տիֆ, Քու-Տենդ, Չարորակ գոյացություններ, սպոնդիլոարթրիտ, ռեակտիվ արթրիտ, սեպտիկ արթրիտ, Լայմի հիվանդություն, ՀԿԳ, Ռևմատոիդ արթրիտ, Սարկոիդոզ, Սնկային հիվանդություններ (հիստիոպլազմոզ, բլաստոմիկոզ)

10. Լաբորատոր փոփոխություններ

Բրուցելոզի ախտորոշիչ թեստերը լինում են ուղղակի և անուղղակի: Ուղղակի մեթոդներն են հաուցչի անջատում և տարբերակում, իմունոհիստոքիմիա, նուկլեինաթթվի որոշում ՊՇՌ մեթոդով: Սրանք ոսկե ստանդարտն են ախտորոշման համար, սակայն կարող են կիրառվել միայն երրորդ մակարդակի անվտանգություն ունեցող լաբորատորիաների առաջին աստիճանի կենսաանվտանգ սենյակում (չի կատարվում Հայաստանում):

Սովորական լաբորատորիաների աշխատակիցները չեն համարվում ռիսկի խումբ:

Անուղղակի թեստերն են հակաբրուցելային հակամարմինների որոշումը, որը կարող է դրական լինել նաև նախկինում հիվանդացածների մոտ: Այնուամենայնիվ, այժմ առկա շճաբանական թփետսերը մոտ 95% ճշգրիտ են:

Ագլյուտինացիայի ռեակցիան (Ռոզ-Բենգալ, Ռայտ-Խեդելսոն), Իմունոֆերմենտային անալիզով (ԻՖԱ) G և M դասի հ/մ որոշումը առկա հասանելի թեստերն են:

Չնայած թեստերի բարձր զգայունությանը և սպեցիֆիկությանը, եթե կլինիկական կասկածը մեծ է Բրուցելոզի, ցուցված է թեստի կրկնում 6 շաբաթ անց:

Ախտորոշումը հաստատվում է, եթե՝

● Դրական է M դասի իմունոգլոբուլինները (IgM)

● Դրական ագլյուտինացիայի կամ դրական G դասի հ/մ դեպքում (IgG), անհրաժեշտ է նաև IgM որոշում:

Այլ լաբորատոր շեղումները կարող են ընդգրկել

● Տրանսամինազների բարձրացում

● Անեմիա

● Լեյկոպենիա կամ լեյկոցիտոզ՝ հարաբերական լիմֆոզիտոզով

● Թրոմբոցիտոպենիա

● Արթրիտի առկայության դեպքում սինովիալ հեղուկի հետազոտումը սպեցիֆիկ չէ և կատարվում է միայն եթե հավանական է այլ ախտորոշում (լեյկոցիտներ ≤15,000/միկրոԼ (լիմֆոցիտների գերակշռումով): Բրուցելլան կարող է աճել սինովիալ հեղուկում (հատուկ լաբ):

● Ողնուղեղային հեղուկում փոփոխությունները նույնպես սպեցիֆիկ չեն՝ պլեեոցիտոզ (10-200 լեյկոցիտ, մոնոնուկլեար բջիջների հածվին), միջին կամ բարձր սպիտակուցի քանակ, հիպոգլիկոռախիա:

● Բուժմանը հետևելու համար շճաբանական թեստերը կիրառելի չեն, հնարավոր չէ այդ թեստերով տարբերակել ակտիվ կամ պասիվ վարակը:

11. Բուժում

Ընդհանուր դրույթներ

● Բրուցելոզի բուժման համար անհրաժեշտ է ամենաքիչը 2 հակաբիոտիկ,

● Գենտամիցինը ունի ավելի քիչ կողմնակի ազդեցություններ քան Ստրեպտոմիցինը

● Քինոլոնները չեն կիրառվում որպես առաջին ընտրության դեղամիջոց

● Հնարավորության դեպքում խուսափել Ռիֆամպիցինի կիրառումից, Տուբերկուլոզի ռեզիստենտ շտամներ չառաջացնելու նպատակով:

Հիվանդություն Նշումներ Ընտրություն Տևողություն (օրեր)

Չբարդացած բրուցելոզ (երեխաներ > 45 կգ կամ > 8 տարեկանից) Ընտրությունը Գենտամիցին թե Ռիֆամպիցին կախված է Տուբերկուլոզի տարածվածությունից, երեխայի ընդհանուր վիճակից (հոսպիտալացված է թե ոչ, Տուբերկուլոզի կասկած առկա է թե ոչ) և տարբեր է ըստ տարբեր երկրների ուղեցույցերի: Դոքսիցիկլին 2-ից 2.2 մգ/կգ (առավելագույնը՝ 100 մգ/դեղաչափ), օրը 2 անգամ

Գումարած 42

Գենտամիցին 5մգ/կգ, օրը մեկ անգամ

ԿԱՄ 7-10

Ռիֆամպիցին 15-ից 20 մգ/կգ (առավելագույնը՝ 900 մգ), օրը մեկ անգամ կամ բաժանած երկու ընդունման 42

Չբարդացած բրուցելոզ (երեխաներ ≤ 8 տարեկան կամ < 45kg) 20 մգ/կգ SMX + 4 մգ/կգ TMP (առավելագույնը՝ 800 մգ SMX + 160 մգ TMP), օրը երկու անգամ

Գումարած 42

Գենտամիցին 5մգ/կգ, օրը մեկ անգամ

ԿԱՄ 7

Ռիֆամպիցին 15-ից 20 մգ/կգ (առավելագույնը՝ 900 մգ), օրը մեկ անգամ կամ բաժանած երկու ընդունման 42

Սպոնդիլոդիսկիտ* Դոքսիցիկլին 2-ից 2.2 մգ/կգ (առավելագույնը՝ 100 մգ/դեղաչափ), օրը 2 անգամ

Գումարած 56

Գենտամիցին 5մգ/կգ, օրը մեկ անգամ

Գումարած 14

Ռիֆամպիցին 15-ից 20 մգ/կգ (առավելագույնը՝ 900 մգ), օրը մեկ անգամ կամ բաժանած երկու ընդունման 56

Նեյրոբրուցելոզ Դոքսիցիկլին 2-ից 2.2 մգ/կգ (առավելագույնը՝ 100 մգ/դեղաչափ), օրը 2 անգամ

Գումարած 56

25 մգ/կգ SMX + 5 մգ/կգ TMP (առավելագույնը՝ 800 մգ SMX + 160 մգ TMP), օրը չորս անգամ

Գումարած >42

Ռիֆամպիցին 15-ից 20 մգ/կգ (առավելագույնը՝ 900 մգ), օրը մեկ անգամ կամ բաժանած երկու ընդունման >42

Էնդոկարդիտ*** Դոքսիցիկլին 2-ից 2.2 մգ/կգ (առավելագույնը՝ 100 մգ/դեղաչափ), օրը 2 անգամ

Գումարած 56

Գենտամիցին 5մգ/կգ, օրը մեկ անգամ

Գումարած 7

Ռիֆամպիցին 15-ից 20 մգ/կգ (առավելագույնը՝ 900 մգ), օրը մեկ անգամ կամ բաժանած երկու ընդունման 56

SMX: սուլֆամետաքսազոլ; TMP: տրիմետոպրիմ. * քրոնիկ հիվանդության դեպքում բուժումը կարող է տևել ավելի երկար, ***ցուցված է վիրաբուժական միջամտություն

Կլինիկական և լաբորատոր հսկողություն

Շաբաթներ 2րդ, 8րդ, 12րդ, 24րդ Կլինիկական զննում, արյան ընդհանուր քննություն, ԷՆԱ, կրեատինին, միզանյութ, լյարդային ֆերմենտներ, ՑՌՍ

4րդ շաբաթ, ամիսներ 12րդ, 18րդ, 24րդ Կլինիկական զննում

Կանխարգելիչ միջոցառումներ

● Աբորտի, անպտղության, արթրիտների, հիգրոմայի, կաթնարտադրության նվազման պատմությունով խոշոր եղջերավոր կենդանիների մոտ Բրուցելոզի նշաններն են. Անասնապահները, հովիվները պետք է ուսուցանվեն այս նշանների մասին և դիմեն անասնաբույժի՝ հիվանդության տարածումը կանխելու նպատակով:

● Կանոնավոր ստուգումներ և ինֆեկցված անասունների սպանդի կազմակերպում, խոշոր եղջերավորների պատվաստում Բրուցելոզի դեմ:

● Պաշտպանիչ ձեռնոցների և հագուստի օգտագործում անասունների խնամքի ժամանակ, հատկապես վիժումով կենդանիներին օգնություն ցուցաբերելիս:

● Եռացնել կաթը օգտագործումից առաջ, խուսափել հում կամ կիսաեփ կենդնական ծագման մթերքից:

● Բրուցելոզով երբևէ հիվանդացածները պետք է արյունատվության չմասնակցեն:

● Կլինիկական և շճաբանական գնահատում Բրուցելոզով հիվանդի ընտանիքի անդամների մոտ

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1. Eko SM, Esemu SN, Nota AD, et al. A Review on Brucellosis in Cameroon: Diagnostic Approaches, Epidemiology and Risk Factors for Infection. Adv Microbiol. 2022;12(7):415-442. doi:10.4236/AIM.2022.127030 Էկո ՍՄ, Էսեմու Սն, Նոտա ԱԴ և այլք․ Բրուցելոզի ակնարկ Կամերունում։Ախտորոշման մոտեցումներ, համաճարակաբանություն և վարակի ռիսկի գործոններ 2022թ․;12(7):415-442. doi:10.4236/AIM.2022.127030

2. Tuon FF, Cerchiari N, Cequinel JC, et al. Guidelines for the management of human brucellosis in the State of Paraná, Brazil. Rev Soc Bras Med Trop. 2017;50(4):458-464. doi:10.1590/0037-8682-0319-2016 Թուոն ՖՖ, Չերչիարի Ն, Չեքվինել ՋԿ և այլք․ Բրազիլիայի Պարանա նահանգում մարդու բրուցելոզի դեմ պայքարի ուղեցույց․ 2017թ․;50(4):458-464. doi:10.1590/0037-8682-0319-2016

3. Jiang H, Feng L, Lu J. Updated Guidelines for the Diagnosis of Human Brucellosis — China, 2019. China CDC Wkly. 2020;2(26):487. doi:10.46234/CCDCW2020.129 Ջիանգ Հ, Ֆենգ Լ, Լու Ջ․ Մարդու բրուցելոզի ախտորոշման նորացված ուղեցույցներ-Չինաստան, 2019թ․ . 2020;2(26):487. doi:10.46234/CCDCW2020.129

4. Brucellosis | MSF Medical Guidelines. Accessed October 6, 2023. https://medicalguidelines.msf.org/en/viewport/CG/english/brucellosis-16689930.html Բրուցելյոզ․ Բժշկական ուղեցույցներ․ Թույլատրված է հոկտեմբեր 6, 2023թ․ https://medicalguidelines.msf.org/en/viewport/CG/english/brucellosis-16689930.html

5. Brucella: laboratory and clinical services - GOV.UK. Accessed October 6, 2023. https://www.gov.uk/guidance/bru-reference-services Բրուցելլա։ Լաբորատոր և կլինիկական ծառայություններ GOV.UK. Թույլատրված է հոկտեմբեր 6, 2023թ․ https://www.gov.uk/guidance/bru-reference-services

6. Brucellosis: Treatment and prevention - UpToDate. Accessed October 6, 2023. https://www.uptodate.com/contents/brucellosis-treatment-and-prevention Բրուցելյոզ։ Բուժում և կանխարգելում- UpToDate Թույլատրված է հոկտեմբեր 6, 2023թ https://www.uptodate.com/contents/brucellosis-treatment-and-prevention

7. Brucellosis: Epidemiology, microbiology, clinical manifestations, and diagnosis - UpToDate. Accessed October 6, 2023. https://www.uptodate.com/contents/brucellosis-epidemiology-microbiology-clinical-manifestations-and-diagnosis Բրուցելյոզ։ Համաճարակաբանություն, մանրէաբանություն, կլինիկական դրսևորումներ և ախտորոշում- UpToDate Թույլատրված է հոկտեմբեր 6, 2023թ https://www.uptodate.com/contents/brucellosis-epidemiology-microbiology-clinical-manifestations-and-diagnosis

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։