Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2024 թվականի N 1108-Ա

ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցները (թվով 5 հատ) (այսուհետ՝ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից և սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում լուծել կազմակերպության հետ 2024 թվականի ապրիլի 9-ին կնքված շարժական գույքի անհատույց օգտագործման թիվ 01/2024 պայմանագիրը:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների կատարման ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի փոխանցման և կազմակերպության հետ համատեղ հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

4. Սահմանել, որ գույքի պետական գրանցման, հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

18.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 18-ի N 1108-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Մակնիշը Թողարկման տարեթիվը Նույնացման համարը Սկզբնական

արժեքը (դրամ) Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1. Toyota LC 300 3.3 TD 2022 թ. JTMAAABJ104016410 46,000,000 45,361,111.11

2. Toyota Hiace 2.8TD 2022 թ. JTFHB9CP406031671 14,800,000 14,800,000

3. Toyota Hiace 2.8TD 2022 թ. JTFHB9CP706032118 14,800,000 14,800,000

4. Toyota Hiace 2.8TD 2022 թ. JTFHB9CP806032046 14,800,000 14,800,000

5. Toyota Hiace 2.8TD 2022 թ. JTFHB9CP706031731 14,800,000 14,800,000

Ընդամենը 105,200,000 104,561,111.11

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

18.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։