Հոդված 1
Հոդված 1.
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը «գործողությունների ծրագրեր» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև կարող է հավանության արժանացնել ոլորտային ներդրումային ծրագրեր: Սույն մասի իմաստով՝ ներդրումային ծրագիր է համարվում տնտեսավարող սուբյեկտի նախաձեռնությամբ ներկայացված, պետական օժանդակության կարիք ունեցող և նախատեսվող ներդրումների ծավալը նախանշող ծրագիրը» բառերով: