Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի ԹԻՎ 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 հուլիս 2024 թ. N 220-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի ԹԻՎ 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու և Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24-ի թիվ 39-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 27-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-ին կետով.

«6.1. Շտապ բժշկական օգնության ծառայության կարգավարի բնութագիրը, գործառույթները և կարգավարական ծառայությունում կիրառվող ալգորիթմները հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից».

2) գլուխ 7-ում և Ձև 1-ում «դիսպետչեր» բառն իր հոլովաձևերով փոխարինել «կարգավար» բառով, իր հոլովաձևերով.

3) 125-րդ կետում « դիսպետչերների» բառը փոխարինել «կարգավարների» բառով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

16.07.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։