ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 515-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 366-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մայիսի 22-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց ՊՈԱԿ-ի նոր շենքի կառուցում» ծրագրի մասին» N 366-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «217,334,445» թիվը փոխարինել «319,633,126» թվով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) 2-րդ կետի 1-ին ենթակետում «215,182,619» թիվը փոխարինել «316,468,442» թվով.
4) 2-րդ կետի 2-ին ենթակետում «2,151,826» թիվը փոխարինել «3,164,684» թվով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
22.07.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 515-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՎԱԼԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-Ի ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Կրթական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կառուցել «երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նոր շենք:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան,
Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)
4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան,
Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք, կրթական
6. Ծրագրի բյուջեն 319,633,126 դրամ
7. Բարեգործություն ստացողը «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի» նոր շենքի կառուցում՝ 316,468,442 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ընկած ժամանակահատվածում։
2․ Նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի» նոր շենքի կառուցման տեխնիկական հսկողության աշխատանքներ՝ 3,164,684 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1․ Կիրականացվեն հողային և հիմքերի աշխատանքներ, հիմնակմախքի կառուցման, նոր դռների և լուսամուտների տեղադրման, տանիքի կառուցման աշխատանքներ, ներքին հարդարման, ջեռուցման, ներքին ջրամատակարարման և կոյուղու, ինչպես նաև ներքին էլեկտրամատակարարման աշխատանքներ՝ 316,468,442 դրամի չափով։
2․ Տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 3,164,684 դրամի չափով:
11. Ծրագրի իրականացման հետ
կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,
այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, Սևանի համայնքապետարան
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
22.07.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ