Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 404-Ա

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության կողմից՝ ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով, երեխաներին անհատույց ատամնաբուժական ծառայություններ մատուցելու նպատակով, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (2,540 կգ ընդհանուր քաշով, 116,512 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 7,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 15.07.24 N 493-Ա, 19.07.24 N 513-Ա)

2. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումները և բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

10.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 404-Ա որոշման

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ

NN

ը/կ Ապրանքի անվանում Չափի միավոր Քա-նակ Միավորի արժեք (ԱՄՆ-ի

դոլար) Գումար (ԱՄՆ-ի

դոլար) Շահառու

1. Ատամի խոզանակ հատ 38,016 1 38,016 «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության շահառու

հանդիսացող երեխաներ

2. Ատամի մածուկ հատ 38,016 1 38,016 «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության շահառու

հանդիսացող երեխաներ

3. Բժշկական դիմակ հատ 20,240 2 40,480 «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության բժշկական անձնակազմ

Ընդամենը 116,512

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

10.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։