ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2024 թվականի N 1130-Ն
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական գործունեության իրավունք ունեցող մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպման և հավաստագրման հնգամյա ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
19.07.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
հուլիսի 18-ի N 1130-Ն որոշման
ՀՆԳԱՄՅԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ
1. Սույն հավելվածով սահմանվում է հնգամյա ժամանակահատվածում քաղաքաշինության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող միջոցառումների (այսուհետ՝ միջոցառում) կազմակերպման և հավաստագրման ժամանակացույցը:
2. Քաղաքաշինության բնագավառում ՇՄԶ ապահովող միջոցառումների կրեդիտների տրամադրումը հնգամյա շրջափուլի համար իրականացվում է սույն հավելվածի N 2 աղյուսակում սահմանված ժամկետներում:
3. Միջոցառման իրականացման սահմանված ժամկետից առնվազն 5 աշխատանքային օր առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) www.minurban.am պաշտոնական կայքում հրապարակվում է Միջոցառումների անցկացման ժամանակացույցը (աղյուսակ N 1), որի վերաբերյալ urban.e-gov.am էլեկտրոնային համակարգի միջոցով ծանուցում է ուղարկվում գրանցամատյանում ընդգրկված համապատասխան մասնագիտությամբ անձանց:
4. Գրանցամատյաններում ընդգրկված մասնագետները սույն հավելվածի 3-րդ կետում նշված ծանուցումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում նույն համակարգի միջոցով հաստատում են իրենց մասնակցությունը:
5. Գրանցամատյանում չընդգրկված մասնագետները www.minurban.am պաշտոնական կայքում հրապարակված միջոցառման իրականացման ժամկետից առնվազն 3 աշխատանքային օր առաջ կարող են գրավոր դիմել Միջոցառման կազմակերպչին միջոցառմանը մասնակցելու համար:
6. ՇՄԶ դասընթացն ավարտվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում միջոցառման կազմակերպիչը գրավոր կոմիտե է ներկայացնում մասնակիցների հաճախումների վերաբերյալ տեղեկատվություն:
Աղյուսակ N 1
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ___________ ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
NN
ը/կ Ամսա-թիվը Ժամը Թեմայի անվա-նումը Դասախոսի անունը և ազգանունը Դասըն-թացների անցկացման ձևաչափը և
վայրը Միջոցառ-ման կրեդիտ-ները Հավաստա-գրման ենթակա համապա-տասխան
մասնագի-տությունը Մասնակ-ցության վճարի չափը
1 2 3 4 5 6 7 8 9
Աղյուսակ N 2
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
NN
ը/կ Քաղաքաշինության գործունեության Հավաստագրման ենթակա մասնագիտու-թյունները Հավաստա- գրման ենթակա մասնագի- տության
կարգը Հնգամյա շրջափուլում շնորհվող կրեդիտների նվազագույն քանակը Հնգամյա շրջափուլի յուրա-քանչյուր տարում միջոցառման հայտերի ներկա-յացման ժամանա-կահատվածը
տեսակի ծածկա- գիրը տեսակը ենթա- տեսակի ծածկա- գիրը
տեսական կամ ինքնա-կրթության գործ-նական կամ մասնա-գիտական աշխա-տանքային ստաժի
1. 01 Քաղաքա-շինական փաստաթղթերի կազմում՝ բացառությամբ կոնստրուկ-տորական և ճարտարա-պետական մասերի 05 Էլեկտրաէներ-գետիկ ճարտարագետ նախագծող 1 120 120 յուրա-քանչյուր եռամսյակի առաջին ամսի 1-10-ը
2 80 80
3 50 50
06 Ջերմագազամա-տակարարման և օդափոխության ճարտարագետ նախագծող 1 120 120
2 80 80
3 50 50
07 Հիդրոտեխնի-կական կառույցների ճարտարագետ նախագծող 1 120 120
2 80 80
3 50 50
08 Ջրամատա-կարարման և ջրահեռացման ճարտարագետ նախագծող 1 120 120
2 80 80
3 50 50
09 Տրանսպորտային ուղիների և կառույցների ճարտարագետ նախագծող 1 120 120
2 80 80
3 50 50
10 Կապի համակարգերի ճարտարագետ նախագծող 1 120 120
2 80 80
3 50 50
2. 02 Քաղաքա-շինական փաստաթղթերի փորձա-քննություն 01 Ճարտարապետ փորձագետ 1 120 120 յուրա-քանչյուր եռամսյակի առաջին ամսի 1-10-ը
2 80 80
02 Ճարտարապետ- քաղաքաշինարար փորձագետ 1 120 120
2 80 80
03 Վերականգնող ճարտարապետ փորձագետ 1 120 120
2 80 80
04 Բնակելի, հասարակական և արտադրական կառույցների ճարտարագետ փորձագետ 1 120 120
2 80 80
05 Էլեկտրաէներ-գետիկ ճարտարագետ փորձագետ 1 120 120
2 80 80
06 Ջերմագազամա-տակարարման և օդափոխության ճարտարագետ փորձագետ 1 120 120
2 80 80
07 Հիդրոտեխնի-կական կառույցների ճարտարագետ փորձագետ 1 120 120
2 80 80
08 Ջրամատա-կարարման և ջրահեռացման ճարտարագետ փորձագետ 1 120 120
2 80 80
09 Տրանսպորտային ուղիների և
կառույցների ճարտարագետ փորձագետ 1 120 120
2 80 80
10 Կապի համակարգերի ճարտարագետ փորձագետ 1 120 120
2 80 80
11 Ինժեներ-երկրաբան փորձագետ 1 120 120
2 80 80
3. 03 Շինարարության իրականացում 04 Բնակելի, հասարակական և արտադրական կառույցների ճարտարագետ շինարար 1 120 120 յուրա-քանչյուր եռամսյակի առաջին ամսի 10-25-ը
2 80 80
3 50 50
05 Էլեկտրաէներ-գետիկ ճարտարագետ շինարար 1 120 120
2 80 80
3 50 50
06 Ջերմագազամա-տակարարման և օդափոխության ճարտարագետ շինարար 1 120 120
2 80 80
3 50 50
07 Հիդրոտեխնի-կական կառույցների ճարտարագետ շինարար 1 120 120
2 80 80
3 50 50
08 Ջրամատա-կարարման և ջրահեռացման ճարտարագետ շինարար 1 120 120
2 80 80
3 50 50
09 Տրանսպորտային ուղիների և կառույցների ճարտարագետ շինարար 1 120 120
2 80 80
3 50 50
10 Կապի համակարգերի ճարտարագետ շինարար 1 120 120
2 80 80
3 50 50
4. 04 Շինարարության որակի տեխնիկական հսկողություն 04 Բնակելի, հասարակական և արտադրական կառույցների ճարտարագետ տեխնիկական հսկիչ 1 120 120 յուրա-քանչյուր եռամսյակի առաջին ամսի 10-25-ը
2 80 80
05 Էլեկտրաէներ-գետիկ ճարտարագետ տեխնիկական հսկիչ 1 120 120
2 80 80
06 Ջերմագազամա-տակարարման և օդափոխության ճարտարագետ տեխնիկական հսկիչ 1 120 120
2 80 80
07 Հիդրոտեխնի-կական կառույցների ճարտարագետ տեխնիկական հսկիչ 1 120 120
2 80 80
08 Ջրամատա-կարարման և ջրահեռացման ճարտարագետ տեխնիկական հսկիչ 1 120 120
2 80 80
09 Տրանսպորտային ուղիների և կառույցների ճարտարագետ տեխնիկական հսկիչ 1 120 120
2 80 80
10 Կապի համակարգերի ճարտարագետ տեխնիկական հսկիչ 1 120 120
2 80 80
5. 05 Քաղաքա-շինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայու-թյունների
մատուցում 11 Ինժեներ-երկրաբան հետախուզող 1 120 120 յուրա-քանչյուր եռամսյակի առաջին ամսի 25-30-ը
2 80 80
12 Հետազննության և անձնագրա-վորման ճարտարագետ 1 120 120
2 80 80
6. Անկախ թիրախային լսարան Իրավական ակտեր 1 25 _ յուրա-քանչյուր եռամսյակի առաջին ամսի 25-30-ը
2 15 _
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
19.07.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2024 թվական: