ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2024 թվականի N 740-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի ապրիլի 26-ից մինչև 2027 թվականի ապրիլի 25-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
23.05.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
մայիսի 23-ի N 740-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միա- վորը Քանակը Ծագման երկիրը Արտա-հանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տե-ղեկու- թյուն-ներ
1 2 3 4 5 6 7 8 9 10
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ
1. 7308909809 Մետաղական կոնստրուկցիա արևային վահանակների տեղակայման համար Մետաղական կոնստրուկ-ցիաներ սև մետաղից՝ ցինկապատ, արևային վահանակների տեղադրման համար՝
իր հավաքման դետալներով
(չհավաքված) կգ 430 000 Չինաստան Չինաստան 295 000 000
2. 8544499108 Ալյումինե մալուխ 80 Վ-ից ավելի մինչև 1000 Վ ուժային ալյումինե մալուխ 3X240 մմ^2, ծայրակալներով չհամալրված, 0,51 մմ-ից ավելի մեկուսիչով կգ 32 500 Չինաստան Չինաստան 44 000 000
3. 8544601000 Հաստատուն հոսանքի մալուխ
պղնձից Հաստատուն հոսանքի 1500վ մալուխ պղնձից 1X6 մմ^2 կգ 7 700 Չինաստան Չինաստան 35 000 000
4. 8544499108 Ալյումինե մալուխ 80Վ-ից ավելի մինչև 1000Վ ալյումինե մալուխ 1X120 մմ^2, ծայրակալներով չհամալրված, 051մմ-ից
ավելի մեկուսիչով կգ 400 Չինաստան Չինաստան 820 000
5. 8504229000 Կոմպակտ ենթակայան 10/0.8 կՎ 6600 կՎԱ
լարման ենթակայան՝ հեղուկ դիէլեկտրիկով հատ 3 Չինաստան Չինաստան 212 500 000
6. 7308909809 Մետաղական կոնստրուկցիա սև մետաղից՝ ցինկապատ մալուխատար կգ 7 500 Չինաստան Չինաստան 9 275 000
7. 8504230009 Էլեկտրական հոսանքի տրանս-ֆորմատոր Էլեկտրական հոսանքի տրանս-ֆորմատոր, հեղուկ դիէլեկտրիկով, 50000 կՎԱ
հզորությամբ հատ 1 Չինաստան Չինաստան 275 000 000
8. 8426990000 Բարձիչ Բարձիչ, ոչ շարժական, բետոնասյանն ամրացվող։
Ստացիոնար բարձիչ մեքենա: հատ 1 Գերմանիա Գերմանիա 175 000 000
ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ
1. 3816000000 Հրահեստ շաղախ Հրահեստ ցեմենտներ, շինարարական շաղախ, բետոններ և նույնանման բաղադրու-թյուններ կգ 3 750 000 Թուրքիա Ավստրիա Վրաստան Թուրքիա Ավստրիա Վրաստան 1 620 000 000
2. 6806900000 Ջերմա-մեկուսիչ շերտեր Մետա-ղաձուլման վառարանի շերեփի հատակի և պատերի ջերմամեկուսիչ շերտեր՝ հրակայուն
հանքանյութերից կգ 420 000 Թուրքիա Վրաստան Թուրքիա Վրաստան 260 000 000
3. 6902900000 Հրակայուն աղյուսներ Հրակայուն աղյուսներ մետաղաձուլման վառարանում օգտագործվող կգ 2 750 000 Չինաստան Չինաստան 1 790 000 000
4. 6902209900 Հրակայուն աղյուսներ Այլ հրակայուն աղյուսներ մետաղաձուլման վառարանի հատակի համար` կավահողի
50%-ից ավելի պարունակու-թյամբ կգ 175 000 Թուրքիա Վրաստան Թուրքիա Վրաստան 122 000 000
5. 6902100000 Հրակայուն աղյուսներ 50 զանգվ․ %-ից ավելի Mg-ի, Ca-ի կամ Cr-ի պարունակու-թյամբ, վերցրած առանձին կամ միասին, հրակայուն աղյուս մետաղաձուլման վառարանի պատերի համար կգ 132 000 Թուրքիա Վրաստան Թուրքիա Վրաստան 90 000 000
6. 7202210000 Ֆերոսիլիցիում Ֆերոսիլիցիում` 55%-ից ավելի սիլիցիումի պարունակու-թյամբ կգ 1 450 000 Իրան Իրան 1 000 000 000
7. 7207201500 Սև մետաղից նախապատ-րաստվածք Պողպատե նախա-պատրաստվածք՝ ստացված անընդհատ ձուլման եղանակով, 130մմ
կամ 150 մմ հաստությամբ
(քառակուսի կտրվածքով), ածխածնի պարու- նակությունը 0,25%-ից
ավելի մինչև 0,6% կգ 100 000 000 Իրան Իրան 20 000 000 000
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 25 928 595 000
(հավելվածը լրաց., փոփ. 18.07.24 N 1098-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
23.05.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ