Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում՝
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 9-րդ մասը «անգամ» բառից հետո լրացնել «՝ մինչև «փոխգնդապետ» զինվորական կոչումը ներառյալ» բառերով.
2) 11-րդ մասը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «համապատասխան պետական լիազոր մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցելիս շնորհվում է իրենց ունեցած զինվորական կամ հատուկ կոչմանը համապատասխանող զինվորական կոչում, իսկ հերթական կոչում ստանալու համար սահմանված ժամկետը լրացած լինելու դեպքում» բառերով.
3) 12-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սպայական կազմի զինծառայողը զրկվում է նաև կնքված պայմանագրի ընթացքում շնորհված զինվորական կոչումից, իսկ եթե կնքված պայմանագրի ընթացքում շնորհվել է մեկից ավելի զինվորական կոչում, ապա վերջինը շնորհված զինվորական կոչումից՝ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով մինչև պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելու դեպքում՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով զինվորական կոչում շնորհելու մասին անհատական իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու միջոցով, որի արդյունքում զինվորական ծառայությունից արձակվելուց հետո զինծառայողը պահեստազորում հաշվառվում է մինչև զրկված զինվորական կոչումն ունեցած զինվորական կոչումով:»: