Հոդված 8
Հոդված 8.
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն Կառավարության հաստատմանն է ներկայացնում՝
1) քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթատեսակի) ձևերի, լիցենզավորման և որակավորման կարգերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծերը մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը.
2) քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման տեսակի ինժեներական գեոդեզիա ենթատեսակի ներդիրի ձևի, լիցենզավորման և որակավորման կարգերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:
(8-րդ հոդվածը խմբ. 12.07.24 ՀՕ-313-Ն)