Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՎԵՐՑՎՈՂ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«24» հուլիս 2024 թ. N 234-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՎԵՐՑՎՈՂ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Սահմանել կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 1-ի «Փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը սահմանելու մասին» N 03-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

24.07.2024 Ա. Ավանեսյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2024 թվականի հուլիս «24»-ի

N 234-Ն հրամանի

Ց Ա Ն Կ

ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՎԵՐՑՎՈՂ

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ

1. Մեկ երիկամ:

2. Լյարդի բիլթ:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։